Ոճերի դասակարգման տարբեր չափանիշներ ու մոտեցումներ կան, դրանք են ․

  • անհատական
  • իրադրական
  • գործառական

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՃ

Անհատական ոճը հատում է յուրաքանչյուր անհատ ստեղծագործողի, որն ունի որոշակի տաղանդ ու ստեղծագործական ուղղություն, լեզվական միջոցների յուրահատուկ ու ինքնատիպ համակարգ։

ԻՐԱԴՐԱԿԱՆ ՈՃԵՐ

Իրադրական ոճերը պայմանավորված են խոսքային իրադրությամբ ու պայմաններով, խոսքային միջավայրով ու խոսող-խոսակից փոխհարաբերությամբ։ Ըստ խոսողի ունեցած վերաբերմունքի եւ տրամադրության՝ ձեւավորվում են իրադրական ոճեր, որոնք կարող են լինել՝ հանդիսավոր, պաշտոնական, մտերմիկ-փաղաքշական, երգիծական կամ ծաղրական, հեգնական եւ այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համապատասխան լեզվական ձեւավորումը ու քերականական որոշակի համակարգը։

Հանդիսավոր ոճ

Այս ոճը իրադրվում է հանդիսավոր, պաշտոնական արարողությունների ժամանակ, պետական, վարչական, միջպետական, հոբելյանական ուղերձներում եւ փաստաթղթերում, բանավոր ելույթներում։ Հաճախ նման ոճով են դիմում բարձրաստիճան անձանց ու պաշտոնյաներին։ Տվյալ դեպքում բառերն ընտրվում են հատկապես գրական լեզվի ոլորտից։ Բառապաշարի մեջ զգալի են տվյալ անհատի դիրքը, պաշտոնը, զբաղմունքը, կոչումը մատնանշող բառեր։

Մտերմիկ-փաղաքշական ոճ

Այս ոճը սովորաբար իրադրվում է, ջերմ, մտերմիկ, բարեկամական մթնոլորտում, երբ խոսողն արտահայտում է իր սերը, համակրանքը, մտերմիկ վերաբերմունքը խոսակցի նկատմամբ։ Այս ոճը բացի առօրյա գործածությունից գործ է ածվում նաեւ նամակագրության մեջ եւ գեղարվեստական ոճում։

Պաշտոնական ոճ

Այս ոճն ունի եւ իրադրական, եւ գործառական դրսեւորում ու գործ է ածվում աշխատանքային, պաշտոնական, գործնական իրավիճակներում, որտեղ ամենից առաջ նկատի է առնվում խոսքային իրադրությունը, խոսքի հաղորդակցման նպատակը եւ խոսող-խոսակից հարաբերությունը. թե ում եւ ինչ նպատակով է տեղի ունենում հաղորդակցումը։ Պաշտոնական ոճն առավել եւս ակնհայտ է հրամաններում, կարգադրություններում, հրահանգներում։

Երգիծական կամ ծաղրական ոճ

Այս ոճն արտահայտում է երգիծական, քննադատական վերաբերմունք խոսակցի կամ որեւէ մեկ այլ անձի, հասարակական կյանքի, մարդկային տարբեր հարաբերությունների ու բարքերի նկատմամբ։ Այն օգտագործվում է բանավոր խոսքում, սովորական զրույցների ժամանակ, գեղարվեստական գրականության երգիծական ժանրերում (ֆելիետոն, կատակերգություն եւ այլն։

ԳՈՐԾԱՌԱԿԱՆ

Ոճերն ըստ գործառության խմբավորելիս նախ եւ առաջ հաշվի են առնվում նրանց գործառական (ֆունկցիոնալ) առանձնահատկությունները լեզվի կիրառական տարբեր ոլորտներում։

Կարելի է տարբերակել գործառական հետեւյալ ոճերը՝