Рубрика: Без рубрики

Գործնական քերականություն (28 հոկտեմբերի)

1.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով (բացի առաջին նախադասությունից):

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

2. Տեքստերում գործածված ներկա ժամանակի բայերի արտահայտած իմաստները համեմատի՛ր և գրի՛ր, թե ի՞նչ է ցույց տալիս ներկա ժամանակը տարբեր տեքստերում: 

Ա. Այսօր այստեղ ահավոր եղանակ է: Քաղաքից ու մարդկանցից  հեռու այս դաշտում՝ ասես  ոգիներով լցված անտառի կողքին, քամու հետ մենակ մնալը անսովոր զգացումներ է արթնացնում: Այս պահին էլ, երբ գրում եմ քեզ, քամին չարախնդությամբ մոլեգնում է դրսում, հարձակվում ծառերի վրա, կատաղությամբ ճանկում ու գետնին սեղմում նրանց հաստ ճյուղերը: Օդը տնքում է կտրված պարանի նման ճոճվող ոստերից:

Բ. Եվրոպայի և Ասիայի երկինքը ժամանակ առ ժամանակ ծածկվում է քամու բարձրացրած մանրագույն հողամասնիկներով: Այժմ այդպիսի երևույթները հաճախ են նկատվում: Քամին դաշտերի տարածքից քշում-տանում է  ցանքի համար մշակված հողը ու շրջակա ճանապարհները ծածկում հումուսի ու ավազի շերտով: Հաճախ փոթորիկներ  են լինում, որոնք մանր դեղնափոշու ամպեր են բերում , սևահողը ծածկում ավազով: Բերրի հողերը քամուց պաշտպանելու համար մարդիկ փորձում են նորից անտառապատել դրանք:

3. Բայերի ժամանակային խախտումները գտի՛ր և ուղղի՛ր: Ուղղումներդ փորձի՛ր հիմնավորել:

Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրեց դռնից մինչև մահճակալս  ընկած տարածությունը և թռավ մահճակալիս:  Ի նշան ողջույնի` շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցրեց հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցրեց շուրթերին ու խմեց ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում: Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվեց, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձրեց ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

4. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ….(պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա…(պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ….(խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար…(հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.