Նախագիծն իրականացվելու է աշնանային ուսումնական արձակուրդի ընթացքում՝ նոյեմբերի 2-7-ը:

Մասնակիցներ՝ 8-դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ

Առաջադրանքներ

Ընթերցողական նախագիծ

Ներկայացնել (տեսանյութի, ձայնագրության կամ տեքստի միջոցով)

  • Ընթերցած ստեղծագործության գաղափարը, ասելիքը
  • Ստեղծագործության կերպարները
  • Կարևոր, հետաքրքիր մտքերը
  • Կարևոր իրադարձությունները
  • Քեզ դուր եկած հատվածները

Աշնանային ընթերցումներ 

  • Կարդացե՛ք աշնան մասին տրված բանաստեղծությունները
  • Ձեր ընտրությամբ մեկը տեսագրեք կամ ձայնագրեք: 
  • Մեր բակի, թաղամասին, փողոցի, այգու, քաղաքի, գյուղի աշունը… աշնանային լուսանկարներ արեք, ամենահետաքրքիրները տեղադրեք ձեր բլոգում, յուրաքանչյուր նկարին կցեք համապատասխան մեկնաբանություն: 

Թարգմանչական նախագիծ

  • Համացանցից քեզ հետաքրքրող թեմաների մասին նյութեր գտի՛ր և թարգմանի՛ր։
  • Թարգմանությունը հրապարակի՛ր բլոգումդ։
  • Հղումն ինձ ուղարկի՛ր։

Արդյունքներ