1․Դո՛ւրս գրիր դերբայներն ու սահմանական եղանակի ժամանակային ձևերը։ Գրի՛ր ժամանակային ձևը, դեմքը, թիվը։

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած, կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:

Ամենքը սիրում էին նրան, բայց նա տխուր էր, միշտ տխուր:Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն  շատրվաններով,նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ՝  չքանում…

Եվ հա­րուս­տը, ինչ­պես եր­բեմն պա­տա­հում է պատ­մու­թյուն­նե­րի մեջ, հի­ա­ցած նա­յեց թռչ­նի գե­ղեց­կու­թյանն ու շրջա­պա­տի ամա­յու­թյա­նը, որ­քան աչքն էր կտ­րում, ապա ասաց քնք­շո­րեն. «Նման չք­նաղ եր­կիր դեռ չէի տե­սել»:

Ըստ երևույթին նրանք իրար չէին հասկանում, և բարձրահասակ մեքսիկացին բեռնասայլակից հանեց իր հին հրացանը ու նշան բռնեց ճիշտ այնպես, ինչպես զինվորներն են անում կրակելիս: 

2.Տեքստերում գործածված ներկա ժամանակի բայերի արտահայտած իմաստները համեմատիր և գրի՛ր, թե ինչ է ցույց տալիս ներկա ժամանակը տարբեր տեքստերում:

Ա.Մեր հրապարակներից մեկում արդեն երեք  օր է, ինչ մի քարավան  է կանգ առել: Երեկոյան վրանների առաջ վառվում են օջախները: Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում, փայփայում նրանց: Քաղաքի երեխաները նրանց շուրջն են հավաքվում: Նրանցից շատերը երևի լաց կլինեն, երբ քարավանը գնա:
Բ. Բոլորը գիտեն, որ անհողմ եղանակին ավելի հեշտ է  սառնամանիքին դիմանալը, քան քամու ժամանակ: Բայց միայն կենդանի արարածներն են քամու ժամանակ ավելի ուժեղ ցուրտ զգում, ջերմաչափի ցուցմունքն ամենևին չի փոխվում: Ինչքան ուժեղ է քամին, այնքան ավելի շատ սառը օդի զանգված է հասցնում միավոր ժամանակում շփվել մաշկի հետ, և ավելի շատ ջերմություն է անջատվում մարմնից: Հենց դա էլ  ցրտի զգացողություն է առաջացնում:

3.Ընդգծված բայերը ներկա ժամանակով արտահայտի՛ր:

1891 թ. Սիամում (Թաիլանդ) ծնվեցին աշխարհին (գոնե գիտությանը) մինչ այդ անհայտ արատով երկվորյակներ, որոնք մարմնով իրար կպած էին: Ֆիզիկական բոլորովին նույնատիպ արատը նրանց դարձրել էր անբաժանելի:
Մասնագետները, թերթերը գրեցին այդ չտեսնված ու չլսված երեույթի մասին, և հիվանդությունը քաղաքի անունով էլ կոչեցին` «սիամի երկվորյակներ»: Սակայն հարցը դրանով չփակվեց: Բժշկական արտահայտությունը դարձավ նաև զանազան համեմատությունների ու փոխաբերությունների հիմքը: Ընդհանրապես, երբ հարկ եղավ նշելու երկու արարածների նմանությունը, իսկույն ասացին. «Կարծես սիամի երկվորյակներ լինեն»:

Եկե՛ք վերհիշենք․

Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում: Բառերը թեքվում կամ փոփոխության են ենթարկվում սեռական հոլովից:

Հոլովական համակարգ

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

4․ Հոլովի՛ր պայուսակ, տղա, քաղաք բառերը։