1.Հոլովի՛ր գիրք, շուն, գինի, կին բառերը։
Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)
2․Դո՛ւրս գրիր դերբայներն ու սահմանական եղանակի ժամանակային ձևերը։ Գրի՛ր ժամանակային ձևը, դեմքը, թիվը։
«Ռուբեն, — ասում եմ, — ուզում եմ, որ ինձ մի լավություն անես: Պիտի խնդրեմ, որպեսզի ինձ անկորիզ խաղողի այգին տանես, որ անմիջապես «Արարատ» գերեզմանատան ետևում է, որովհետև խաղողի նորելուկ տերևներն արդեն բավական մեծացել են, և դրանք քաղելու ժամանակն է, ուզում եմ չորս-հինգ դյուժին հավաքել և տոլմա պատրաստել: Ահավոր քաղց եմ զգում Բիթլիսի մեր ամենասիրած կերակուրի հանդեպ»։ Ինչ խոսք, արդեն պարզել էի, որ համենայն դեպս միայն Բիթլիսը չէր, որ ծանոթ էր և սիրում էր խաղողի տերևով տոլմա ուտել։
Այ թե համեղ ուտելիք է, ավանդական մածունն էլ լցնում ես կես դյուժին տոլմաների վրա, հետո մի կես դյուժին էլ ես ավելացնում: «Որքան հասկանում եմ, — ասում է Ռուբենը, — խաղողի տերև հավաքելիս, սովորաբար, ճյուղի կամ որթի վրայի յուրաքանչյուր երրորդ տերևն են պոկում, այդ մասին լսե՞լ ես»։
3․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբո.․ ութ տարի բան.ում մնաց: Սուր. հայրերը սպասում էին, որ նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մե.ք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին, աստվածաբա.․եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.․ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ»:
4․ Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն:
Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:
Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան: