Կարդա՛ և վերհիշի՛ր բայածանցները։

1․ Նշի՛ր բայածանցը և գրի՛ր ածանցի տեսակը։

Մոտենալ, ցատկոտել, կորչել, վախենալ, խաղացնել, կոտրվել, պատռոտել, հեռացնել, հագնել, գրվել, կարդացնել, մրոտել, հասցնել։

2․ Գրի՛ր հինգ սոսկածանցավոր, հինգ պատճառական, հինգ բազմապատկական և հինգ կրավորական բայ։

3․ Դո՛ւրս գրիր սահմանական եղանակի ժամանակային ձևերը։ Գրի՛ր ժամանակային ձևը, դեմքը, թիվը։

Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն:

4․ Հոլովի՛ր տուն, աղջիկ, ժամանակ, մարդ բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

5.Առաջին շարքից ընտրիր նախածանցը և 2-րդ շարքից արմատը  և կազմիր 6 նախածանցավոր բառ:

Ենթ     անկյունագիծ       ֊
    նախ     շրջադարձ          
     հար      գլխագին               
     արտ     տևողություն         
     վեր      մշտավառ             
     առ      սահմանապահ 

Օրինակ՝ ենթագլուխ,․․․

6․ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր դարձվածքները։
Իրար սրտից ջուր խմել –
Հազար մաղով անցկացրած –
Հիվանդի համար ջուր բերող –
Գլխին կրակ թափել –
Կանաչ-կարմիրը կապել –
Կոպեկի համար մեռած –
Ուրիշի բնում ձու ածել –
Ոտքի կոխան դարձնել –
Փուշը մատից հանել –
Գրքի մի երեսը կարդալ — 

7. Ո՞ր դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ:

8․ Յուրաքանչյուր բառի համար գրի՛ր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Թյուր
շնորհալի
նուրբ
անաչառ
երախտագետ
անդորր
անաղարտ
պարկեշտ
ահռելի
հանդուգն
փութաջան
խրթին