Սահմանական եղանակի ժամանակային ձևերն են․

  1. Անկատար ներկա-գրում եմ
  2. Անկատարյալ անցյալ-գրում էի
  3. Ապակատար ներկա-գրելու եմ
  4. Ապակատար անցյալ-գրելու էի
  5. Վաղակատար ներկա-գրել եմ
  6. Վաղակատար անցյալ- գրել էի
  7. Անցյալ կատարյալ-գրեցի

Անցյալ կատարյալը ցույց է տալիս խոսելու պահից առաջ ավարտված գործողություն։ Այն արտահայտում է մի անցյալ ժամանակակետում առանց որևէ տևականության կատարված, ավարտված գործողության իմաստ։

Անցյալ կատարյալի բայաձևերը կազմվում են բայի երկրորդ (կատարյալի) հիմքով ու դիմաթվային համապատասխան վերջավորություններով։

Անցյալ կատարյալ ժամանակաձևի բայերը պատասխանում են հետևյալ հարցերին․

  • Ի՞նչ արեցի ի՞նչ արեցինք
  • ի՞նչ արեցիր ի՞նչ արեցիք
  • ի՞նչ արեց ի՞նչ արեցին

Առաջադրանքներ

1․Կազմի՛ր հետևյալ բայերի անցյալ կատարյալ ժամանակային ձևերը․

  • գրել, կարդալ
  • մոտենալ, ընթանալ, սառչել
  • լցնել, խմեցնել, զգացնել, թռցնել
  • թռչկոտել, մրոտել, կտրատել

2․ Կազմի՛ր անցյալ կատարյալի վերջավորությունների համակարգը։

3․ Գրի՛ր, թե որ բայերը որ համակարգով կազմեցին անցյալ կատարյալի ժամանակային ձևերը, գրի՛ր, թե ինչ փոփոխությունների ենթարկվեցին բայերը։