1․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:
Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:
Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
Է. Մարդ, կին:
2․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:
Մրցող … (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
… (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
… (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր … (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված … (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ… (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ … (ծովախորշ) վերածվել են ցամաքի:
3․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․
ստրուկի մտքով, լի և առատ, կյանքի հյութ, ցավից լլկված, մոլոր մտքով, սուր ընթացող, խելքը կորցրած, նոր հայտնված, մենակ ապրող, խիստ բարքով, երկար ապրող, նոր եկած, աչքին հաճելի:
4․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ —
քաղցրաձայն —
վսեմաշուք-
տիրակալ-
վճռաբեկ-
սառնաղբյուր-
վարկանիշ-
դալկադեմ-
ցատկահարթակ-
հոռետես-
5․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):
6․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
7․ Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:
Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող եե լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: