
Նախագծի ժամկետը՝ փետրվարի 3-մարտի 13
Մասնակիցները՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ…
Նպատակը
- Տերյանի ստեղծագործությունների ընթերցում
- Ծանոթությալ Տերյան մարդ-քաղաքացի-բանաստեղծին
- Գեղագիտական ճաշակի ձևավորում ՝ ընթերցանության միջոցով
- Հետազոտական- վերլուծական աշխատանք կատարելու հմտությունների ձևավորում
Խնդիրներ
- Տերյանի ստեղծագործությունների տարածում
- Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամաբ հետաքրքրության խթանում
Նախագծի իրականացման քայլերը
- Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում
- Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում
- Տերյանի ստեղծագործությունների ընտրություն, նաև հոդվածներ, նամակներ, այլ նյութեր
- Ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություններ, մեդիաընթերցումներ
- Քայլք-ընթերցումներ Տերյանի փողոցում, պուրակում, արձանի մոտ, Երևանյան այլ այգիներում և ընթերցողական հարթակներում (նաև Մեդիադահլիճ, Վերնատուն)
- Ընտանեկան, խմբային, անհատական ընթերցումներ, տեսագրություններ, ձայնագրություններ
- Կլոր սեղանների, վարպետության դասերի կազմակերպում. վարում են հրավիրված գրականագետներ, տերյանագետներ
- Տերյանի մասին ֆիլմերի դիտում, քննարկում
- Ընթերցողական-ճամփորդական նախաձեռնություններ: Տերյանական պոեզիայի տարածում մարզերում, համատեղ ընթերցումներ հանրակրթական դպրոցների սովորողների հետ
- Տերյանական Գանձան. ճամփորդական նախագիծ, ընթերցումներ Գանձայում
- Հետազոտություններ, ուսումնասիրություններ «Տերյանը մեր օրերում», «Տերյանը՝ հասարակական, պետական գործիչ», «Տպագրվող Տերյան» և այլ թեմաներով
- Ներկայացումներ, բեմադրություններ
- Պատրաստի նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում՝ համացանցային ֆլեշմոբների միջոցով
- Նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցչի բլոգներում
Ակնկալվող արդյունքներ
- Տեսանյութեր
- Ռադիոնյութեր
- Վերլուծություններ
- Հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ
- Ճամփորդություններ
- Համագործակցային նախագծեր
- Գրական թատրոն
Արդյունքներ