1․ Կազմի՛ր ամպ, ձմեռ, օր, մուկ բառերի հոլովական համակարգը։
2․ Կազմի՛ր հետևյալ բառերի հոգնակի թիվը։ Ընդգծիր՛ր հոգնակիակերտ վերջավորությունը։
Երեխա, շուն, նստարան, աթոռ, գնդակ, անգղ, տետր, հարս թոռ, կին, նախամարդ, ջրափոս։
3․ Ածականները երկու խմբի բաժանի՛ր։
Գեղեցիկ, խորթ, ապակյա, հմայիչ, հետաքրքրասեր, փայտե, ակնոցավոր, տհաճ, գլխավոր, հնադարյա։
4․ Բառարանի օգնությամբ կազմիր՛ր հետևյալ բառերի հոմանշային շարքերը։
Աղքատ, գեղեցիկ, բարձր, կապույտ, ժլատ, խելացի, արևածագ, մեծ, ձի։
5․Տրված նախադասությունները (ասույթները) դարձրո ´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի´ր հնարավոր բոլոր ձևերով:
Օրինակ`
Ամեն ինչ արվեստ է: Բեն
1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»:
2. «Ամեն ինչ արվեստ է»,- ասել է Բենը:
3. «Ամեն ինչ,- ասել է Բենը,- արվեստ է»:
Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով:
Ֆրանց Կաֆկա
Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում: Ֆրանց Կաֆկա
Տվեք ինձ հենման կետ, և ես կփոխեմ Երկիրը: Արքիմեդ
6․ Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:
Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:
Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:
Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:
Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել:
7.Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:
Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող եե լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:
8.Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով: