Եկե՛ք վերհիշենք թվականի տեսակները։
1․Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:
Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:
Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:
Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:
2․Պարզի՛ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.
Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար:
Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:
Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:
Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական:
3․Տրված թվականները խմբավորի՛ր
ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).
բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).
գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):
Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինր, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:
4.Տրված թվականներով բառեր կազմի՛ր` դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և ածանցների հետ:
Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:
5. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում: Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած է անցկացնում:
6.Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:
7․ Նախադասությունները լրացրո՛ւ` կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով:
Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր«…»:
Քաղցն անհամբեր էր դարձել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր «…»:
Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. Նա գրեց «…»:
Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր «…»:
Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «…»:
Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում «…»:
Սպասումից ձանձրացած՝ մտածում էր «…»:
Գրքում մի նախադասություն էր ընդգծված «…»:
8. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում, գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:
«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»: