
- «Գետը շատ կեղտոտ էր, որ նայում էիր, կանաչ գույն կարծես լիներ»-Էդիտա Տեր-Սարգսյան
- «Կոնդը ունի հին պատմություն: Հայտնվելով անտեղ՝ թվում է, որ մեկ այլ իրականությունում ես, որտեղ ժամանակը կանգ է առել՝ նեղ փողոցները, հին տներ»-Տիգրան Գրիգորյան
- «Քաղաքային թափառումների շատ եմ մասնակցել, բայց այս մեկը լրիվ այլ էր, քանի որ ծանոթացա Երևանի թաքնված «ծակ ու ծուկերին»՝ չնայած տիար Բլեյանի հետ այլ կերպ չէր էլ կարող լինել»-Մարկ Հովհաննիսյան
- «Քաղաքային թափառումը այնքան հետաքրքիր էր, որ չհասկացանք, թե ինչպես դպրոցից հասանք քաղաքի կենտրոն»-Գոռ Մնացականյան
- «Մեկս մեկին օգնելով՝ իջանք քարանձավ և ետ եկանք՝ փոշոտված, թրջված, բայց դրական էմոցիաներով»-Սվետլան Համբարձումյան
- «Ես անխուսափելիորեն ընկա այդ ջրերի մեջ, փոխարենը՝ ունեցա գեղեցիկ նկարներ»— Օֆելյա Անդրեասյան
- «Ինձ շատ դուր եկավ այս քայլքը, որովհետև ես սիրում եմ Աշոտ Բլեյանի հետ քայլել․․․»-Սաթենիկ Մանուկյան
- «Ճանապակարհը բարդ էր, կային սողանքներ ինչի պատճառով դժվարացավ իջնելը»-Էլեն Զարգարյան
- «Այս թափառումները մեզ բոլորիս են պետք՝ էլ ավելի լավ ճանաչելու չքնաղ Երևանի գեղեցիկ վայրերը»-Միլենա Պողոսյան
- «Այս ճամփորդության ընթացքում կարծեց թե ճանապարհորդներ լինեինք՝ հատկապես Հրազդանի քարանձավի ճանապարհին»-Լուիզա Եղիազարյան
- «Որքա՜ն շատ էի ճամփորդել այդ գնացքով, ու այնժամ ա՜յնքան մեծ էր թվում ինձ՝ մեծ ու գունավոր, հեքիաթներով լի, ինչպես բոլոր երեխաների մանկությունը։ Այս անգամ կարծես այն փոքրացած լիներ»-Մարիամ Բարսեղյան
- «Քայլքի ժամանակ մենք տիար Բլեյանից իմացանք շատ նոր բաներ մեր հայրենիքի և քաղաքի մասին»-Դավիթ Խաչատրյան
- «Այդ քայլքի ժամանակ մենք բոլորս էլ հոգնեցինք, սակայն մեզ շատ դուր եկավ այդ քայլքին մասնակցելը»-Ալեն Զաքարյան
- «Այնքան գեղեցիկ էր և հետաքրքիր: Հուզմունքս հազիվ էի զսպում»-Անահիտ Դավթյան
- «Չէր նկատվում, թե ինչպես էինք մի տեղից մյոսը տեղափոխվում»-Անահիտ Վերմիշյան