Рубрика: Գործնական քերականություն

Մակբայ․գործնական քերականություն (29.03)


         Մակբայը՝ որպես խոսքի մաս

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստա-
հել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության  հատ-
կանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։

Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։

Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։

Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հա-
զիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։

Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիո-
վին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ,
քառակի։

Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամա-
նակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ,
օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։

Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ,
օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց
տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։

Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Ընդգծի՛ր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա, ամենուր
գ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

Ընդգծի՛ր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշ, ապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Ընդգծի՛ր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

Ընդգծի՛ր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար

       Առաջադրանքները՝ Կարինե Պետրոսյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.