
Մարտի 29
Դասարանում
Ավագ երկուշաբթի-գտնել տեղեկություններ տարբեր աղբյուրներից, համադրել, հրապարակել բլոգում, պատմել սովորել
Լրացուցիչ աշխատանք
Քննարկելու ենք Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը» պատմվածքը։
Մարտի 30
Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը» պատմվածքի քննարկում (8-5 դասարան)
Գործնական քերականություն-առաջադրանքների ստուգում (8-1, 8-3, 8-7 դասարաններ)
Լրացուցիչ աշխատանք
Ընթերցում եք Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը» պատմվածքը, պատմել սովորում։
Մարտի 31
Դասարանում
«Ավելորդը»- առաջադրանքներ, քննարկում
Լրացուցիչ աշխատանք
Կարդա՛ Ավելորդը ստեղծագործությունը։
1․ Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
2․ Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։
3․ Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին։
4․ Հաճի աղային․
- բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագորխությունից դուրս գրված հատվածներով
- մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագորխությունից դուրս գրված հատվածներով
- արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագորխությունից դուրս գրված հատվածներով
Ապրիլի 1
Դասարանում
Ընտրե՛ք առաջադրանքներից մեկը և աշխատե՛ք։
1․Կարդացե՛ք «Ծիծաղի օրվա» մասին նյութերը
2․ Ստեղծագործական աշխատանք
Ընտրե՛ք վերնագրերից մեկը և ստեղծագործե՛ք։
- Մի բան պատմեմ, ծիծաղեք
- Ամեն մարդ իր գույնն ունի
- Գարուն է իմ սրտում, իմ հոգում
- Ամեն լավ բան իր գինն ունի
3․ Թարգմանչական աշխատանք
Ձեզ հետաքրքրող թեմայով որևէ նյութ ընտրե՛ք և թարգմանե՛ք։
Ապրիլի 2
Ընթերցում ենք գրադարանում։