Рубрика: Գործնական քերականություն

Գործնական քերականություն (ապրիլի 5)

1․Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։

Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:

2. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։

Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:

3. Տրված նախադասությունը համառոտի՛ր, դարձրո՛ւ վեց-յոթ բառանի նախադասության տարբերակներ: Քանի՞ նախադասություն  է ստացվում:

Կապիկների վանդակի մոտ կանգնած՝ տասը րոպե մետաղացանցի արանքից փրչոտ ձագուկներին էի շոյում՝ հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:


4. Տրված նախադասությունը համառոտի՛ր և վեց-յոթ բառանի նախադասությունների տարբերակներ ստացիր:
Մայր մտնող արևի շողերից տաքացած՝ աղավնիները իրար առաջ պարծենում էին իրենց գեղեցկությամբ ՝ մերթ լայն բացելով շագանակագույն թևերն ու մերթ  խոնարհվելով , պտտվելով ու տարօրինակ բամբ ձայներ արձակելով:

5․Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն:
Ռ-բակոծել, բ-բուլ, ա-բախտ, ա-բողջովին, ա-բասիր, ա-բարտավան, ա-բոխ, ա-պագոռգոռ, ա-փոփել, ինքնա-փոփ, հա-բույր, ճա-փա, ը-պանակ, ա-բավ, ա-բար, ա-բիծ, ը-բոստ, ը-բռնել, բա-բեր, ա-բարբառ, ը-բոշխնել, Մա-վել, Սա-վել, ա-փույթ, ա-բարյացակամ, ճա-փորդ, ա-բերրի, բա-բասել, բա-սարկու, ճա-պրուկ, ա-պաճույճ, շա-փուր, սի-ֆոնիա, ա-պատճառ, բա-վոր, ա-պշող, ճա-բար, ա-պայման, ա-պրոպ:

6Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

ա.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

բ.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ, ճառագայթ, հավկիթ, հենարան:

գ.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․
ա. վերելակ, հնչուն, փչակ
բ. շեշտակի, հանք, հնչուն
գ. արցունք, հայուհի, վայրէջք,
դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.