- Ընդգծի՛ր կապը․
Ա․ այդպես, նկատմամբ, ոչինչ, միտք
Բ․ խենթ, իհարկե, hօգուտ, որովհետև
Գ․ Իհարկե, մտածել, երրորդ, մասին
2. Նախադասությունները ձևաբանորեն վերլուծի՛ր։
Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:
3. Կազմի՛ր մոտենալ, խոսել բայերի դերբայկան համակարգը։
- Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
- Ենթակայական — ող, ացող
- Համակատար — ելիս, ալիս
- Հարակատար — ած, ացած
- Անկատար — ում
- Վաղակատար — ել, ալ
- Ապակատար — ելու, ալու
- Ժխտական — ի, ա
Կետադրի՛ր տեքստը:
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին: