Մայիսյան հավաքի ընթացքում Միջին դպրոցում շարունակվում են հետաքրքիր նախագծերն ու բովանդակալից օրերը։ Առավոտը բացվում է առավոտյան ընդհանուր բացօթյա պարապմունքով, որին հաջորդում են երկրագործական աշխատանքները, տարատեսակ նախագծերը և ուսումնական ճամփորդությունները։
Տեսանյութում ներկայացված են ուսումնական գործընթացից պատառիկներ։
Վայրի խաղողի և դեկորատիվ թփերի տնկում — նախագիծն իրականացնում են Շուշան Սարդարյանը, Քնարիկ Մելքոնյանն ու Հասմիկ Ուզունյանը։
Այցելություն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան — նախագծի պատասխանատուներն են Երանուհի Խլղաթյանն ու Տաթև Ալեքսանյանը
Խոհանոցանին գործունեություն — նախագիծն իրականացրեց Գոհար Եղոյանը