Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..:
Թեպետ………………, սակայն………………….:
Չնայած որ………….., բայց………………………:
Թեև…………………., բայց և այնպես……………:
Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե………………….., ապա……………:
Քանի որ…………….., հետևաբար…….:
Որովհետև………….., ուստի…………..:
Քանզի………………., ուրեմն………….:
Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր ունի:
…………………., այլապես…………….:
Ոչ թե…………., այլ…………………….:
……………….., այլ ոչ թե………………:
Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:
Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Մենք սիրով կարդում էինք նրա բանաստեղծությունները:
Այս երեկոն շատ խաղաղ էր:
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
Եղբայրն ու քույրը շատ էին կարոտում ծնողներին:
Կայսեր հրամանները շատ արագ էին կատարվում:
Առավոտյան անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար:
Մոր աչքը ամբողջ օրը ճանապարհին էր:
Առաջադրանքները՝ Կարինե Պետրոսյանի