
Օրը՝ հունիսի 8-ին՝ ժամը 9։00-16․30
Մեկնում՝ Մայր դպրոցից
Վերադարձ՝ Մայր դպրոց
Մասնակիցները՝ Միջին դպրոցի ճամբարականներ
Պատասխանատու՝ Արևիկ Ներսիսյան, Գոհար Եղոյան
Մարզիկ՝
Երթուղին
Սևան քաղաք՝ սբ. Հրեշտակապետաց եկեղեցի — Երկրագիտական թանգարան— Սևանի Բուսաբանական այգի — Սևանա լիճ՝ հ.1 հանրային լողափ:
Ընթացքը
- Այցելություն Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի
- Այցելություն Երկրագիտական թանգարան
- Այցելություն Սևանի Բուսաբանական այգի
- Հանգիստ և լող հանրային լողափում
- Լողափնյա խաղեր Սևանի ափին
- Ավազե քանդակների պատրաստում
Նախապատրաստական աշխատանք
- Քարտեզի միջոցով գծե՛լ կրթահամալիր-Սևան երթուղին
- Գտնե՛լ նյութեր Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու, Սևանի մասին, կարդալ, հրապարակել բլոգներում
- Պարզե՛լ, թե Հայաստանի որ մարզերով է ձգվում երթուղին, նշել մարզկենտրոնները, նշանավոր վայրերը, մշակութային հայտնի կոթողները (եկեղեցիները)
Անհրաժեշտ իրեր
- օրապահիկ — բրդուճներ
- ջուր, ջրաման
- արևային գլխարկ
- հարմարավետ սպորտային հագուստ, գլխարկ, ձեռնոց
- անհատական ախտահանիչ նյութեր
- միանգամյա օգտագործման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ
- Լողազգեստ, լողի պարագաներ
Ամփոփում
Բլոգներում կիսվում ենք տպավորություններով, հրապարակում ենք ֆոտոշարեր, տեսանյութեր։
Նախագիծը՝ Արևիկ Ներսիսյանի և Իվետա Ջանազյանի
Նկարը՝ Նունե Խաչիկօղլյանի