Արմաղան

1. [գոյական] Նվեր, ընծա (օտարությունից եկած մարդու բերած):
2. [ածական] Հազվագյուտ, շնորհալի, գեղեցիկ:

Սրանք «Արմաղան» բառի բառարանային նշանակություններն են։ Սա հենց այն դեպքն է, երբ տեսածդ, զգացածդ ու լսածդ խառնվում են իրար, շաղախվում՝ դառնալով բառիմաստի, ներսի-դրսի, ապրվածի մի սիրուն զուգորդում։

Առավոտյան՝ ժամը 8-ին, շարժվեցինք։ Տեղ հասանք, և սկսվեց վայելքը։

Այստեղ կանգ առանք և որոշեցինք անելիքներս։ Լեռն հաղթահարելու երկու ճանապարհ կար՝ արդեն բացված արահետն ու առանց արահետ Արմաղանը։ Ընտրեցինք երկրորդ ճանապարհն ու բարձրացանք։

Ահա և Արմաղանը՝ որպես իսկական նվեր-պարգև․․․Ա՜յ քեզ հրաշք․․․Ո՞վ կասի՝ երկնքո՞ւմ ենք, թե՞ երկրի վրա։ Երկինքն ու երկիր խառնվել են այս անիրական բարձունքում, միաձուլվել, ձուլվել, անէացել․․․

Նաև շնորհավորեցինք Հայաստանի առաջին հանրապետության օրը․

Արմաղանի բարձրությունը 2829 մետր է։ Այն հաղթահարեցինք 2,5 ժամում։ Ետդարձին էլ Հայրավանք մտանք։ Ուշ երեկոյան հոգնած, բայց մի շատ կարևոր ու հավես գործ կատարած տուն հասանք․․․