
«Գրաշխարհ» թարգմանչական ամսագիր
«Շողեր» ստեղծագործական ամսագիր
«Գրաշխարհ» թարգմանչական ամսագրում պարբերաբար լույս են տեսնում սովորողներիս կատարած թարգմանությունները: Ամսագրային գործունեությունը ոգևորում է սովորողներին թարգմանություններ կատարել: Ամսագիրը նաև լավ ընթերցարան է:
«Շողեր» ստեղծագործական ամսագրում լույս են տեսնում սովորողների ստեղծագործությունները: Սովորողների մի մասը հաճախ է գրում, սիրում է իր մտքերը գրառել: Հենց այդպիսի սովորողների աշխատանքներն են այս ամսագրի հիմքը:
Ինչպես ենք աշխատում («Գրաշխարհ» ամսագիր)
- Սովորողներն իրենց ցանկությամբ կամ իմ ուղղորդմամբ ընտրում են այլալեզու նյութեր, այնուհետև սովորողը թարգմանում է այն
- Ընթերցում ենք նյութը, ուղղում սխալները
- Այնուհետև նյութը հրապարակվում է ամսագրում
Ինչպես ենք աշխատում («Շողեր» ամսագիր)
- Հիմնականում սովորողներն իրենք են ընտրում, թե ինչի մասին են ուզում գրել:
- Գրելուց հետո ստուգում ենք աշխատանքը և կարդում դասարանում:
- Այն շատ լավ նյութ է լեզվական սխալների վրա աշխատելու համար:
- Այնուհետև նյութը հրապարակվում է բլոգում:
Ամառային աշխատանք
Նախատեսվում է, որ ամռան ընթացքում պետք է հրապարակվեն ամսագրերի համարները: Պետք է փորձենք ավելի տարածել ամսագրերը սոցցանցերում: Կարելի է առաջարկել կրտսեր դպրոցի դասավանդողներին, որ մեր ամսագրերը դարձնեն կրտսեր դպրոցականների համար ընթերցարան:
Ամսագրերի զարգացումը
Ամսագիրը պետք է նոր ձևավորում ունենա: Պետք է բացվեն նոր բաժիններ: Հնարավոր է, որ այս երկու ամսագրերը միանան՝ դառնալով մեկ ամսագիրը:Ամսագրերում պարբերաբար նյութեր հրապարակող սովորողները պետք է իրենվ ձեռքը վերցնեն ամսագրային գործունեությունը՝ դարձնելով դրանք խմբագրություններ: