
Ողջո՜ւյն, սիրելի՛ սովորող, ամառը ընթերցելու, ճամփորդելու, նոր բաներ սովորելու, նախասիրություններով զբաղվելու, բացահայտումների հիանալի ժամանակ է: Ուր էլ լինես, ինչ գործունեությամբ էլ զբաղվես, տեսագրի՛ր, նկարի՛ր և տեսանյութի, պատումի տեսքով ներկայացրո՛ւ այն: Մաղթում եմ հետաքրքիր, ուրախ և բացահայտումներով լի ամառային օրեր…
Ստորև առաջարկում եմ հետևյալ նախագծերը.
- Առաջարկում եմ կարդալ
Ամառը հիանալի ժամանակ է ընթերցանության համար: Առաջարկում եմ կարդալ հետևյալ ստեղծագործությունները (կարող ես ինքդ ընտրել ստեղծագործություններ, ընթերցել, նաև` առաջարկել ընկերներիդ):
Գրքի ընթերցումն ավարտելուց հետո տեսանյութի, ձայնագրության կամ պատումի տեսքով անպայման ներկայացրո՛ւ այն (հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր):
- Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը։ Հայ գրերի գյուտի նախապայմանները
- Փավստոս Բուզանդ. աշխատությունը, «Արշակ և Շապուհ» հատվածը
- Մովսես Խորենացի
- «Հայկ և Բել» առասպել
- «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպել
- «Արտաշես և Սաթենիկ» առասպել
- «Արտաշես և Արտավազդ» առասպել
- «Սասունցի Դավիթ» էպոս
- «Սասունցի Դավիթ» էպոսի և Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի համեմատական բնութագիրը
- Գրիգոր Նարեկացի
- Նահապետ Քուչակ։ Հայրեններ
- Սայաթ-Նովա
- Խաչատուր Աբովյան։ «Վերք Հայաստանի» վեպի «Հառաջաբանը»
- Պետրոս Դուրյան
- Եղիշե Չարենց
- Մուրացանի «Հասարակաց որդեգիրը» պատմվածքը
- Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը
- Շիրվանզադե «Քաոս» վեպը
- Հովհաննես Թումանյան
- Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը
- Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը
- Հովհաննես Թումանյանի քառյակները
- Ավետիք Իսահակյան. «Սաադիի վերջին գարունը»
- Ավետիք Իսահակյան
- Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը
- Գրիգոր Զոհրապի «Այրին» նովելը
- Միսաք Մեծարենց
- Վահան Տերյան
- Եղիշե Չարենց
- Դանիել Վարուժան
- Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը
- Ակսել Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքը
- Պարույր Սևակ
- Հովհաննես Շիրազ
- Համո Սահյան
- Հրանտ Մաթևոսյան. «Կանաչ դաշտը» պատմվածքը
- Վիլյամ Սարոյան. «Իմ սիրտը լեռներում է» պիեսը
2. Առաջարկում եմ ստեղծագործել
Կյանքում քիչ չեն հետաքրքիր դեպքերը, պահերը, որոնց մասին ուզում ենք պատմել, խոսել, գրել: Քիչ չեն հետաքրքիր զգացողություններն ու ապրումները: Գրի՛ր հետաքրքիր դեպքերի, իրադարձությունների, ապրումների և զգացողությունների մասին: Պատումդ հրապարակի՛ր բլոգումդ, լավ կլինի, որ նկար էլ կցես պատումիդ: Հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:
3. Առաջարկում եմ թարգմանել
Ամառը թարգմանություններ անելու հիանալի ժամանակ է: Համացանցից հետաքրքիր նյութեր գտի՛ր և թարգմանի՛ր: Այն հրապարկի՛ր բլոգումդ և հղումն ինձ ուղարկի՛ր: