Рубрика: Վերապատրաստում 2021

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

  1. Որոնի՛ր որևէ տեղեկույթ, նշի՛ր աղբյուրը, բլոգում հրապարակի՛ր տեղեկույթի հավաստիության վերլուծությունը…

Տեղեկույթ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Որոնման արդյունքում գտնվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքը, որտեղ երևում է կրթահամալիրի գրանցման վայրը, տնօրենի տվյալները և այլ հավաստի տվյալներ կրթահամալիր մասին:

2. Նկարի որոնում, համացանցում դրա իսկության, ժամանակացույցի ստուգում:

Մոտ 262 արդյունք (0,75 վայրկյան) 

Պատկերի չափը՝
188 × 268

3.Կիբերանվտանգության հիմնական դրույթների վերաբերյալ հրապարակում կատարել բլոգում: Համացանցային էթիկայի կանոններ: 

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և տարբեր սուբյեկտների կողմից օգտագործումը առաջնային են դարձրել կիբեռանվտանգության ապահովման խնդիրները:Կիբերտարածքում ակտիվ գործում են տարատեսակ հանցավոր խմբավորումներ, իրականացվում է տնտեսական և ռազմական լրտեսություն, փորձ է արվում շարքից հանել ձեռնարկություններն ու ենթակառուցվածքային օբյեկտները: Կիբերանվտանգությունը լայն հասկացություն է, որը անվտանգության տարբեր միջոցներ ու մոտեցումներ է ենթադրում: Միջազգային Հեռահաղորդակցությունների Միության սահմանման համաձայն, կիբերանվտանգությունը ենթադրում է անվտանգության ապահովման ռազմավարություն և սկզբունքներ, անվտանգության երաշխիքներ, ռիսկերի կառավարման մոտեցումներ, գործիքակազմի, ապահովագրություն և տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել կիբերմիջավայրի, կազմակերպությունների և օգտատերերի ռեսուրսների պաշտպանության համար: Խոսքը ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կիբերտարածության պաշտպանության մասին է, որը կարող է վնասել փոխկապակցված ցանցերն ու տեղեկատվական ենթակառուցվածքները: Հաշվի առնելով Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման բարձր տեմպերը` արդիական է դառնում ենթակառուցվածքների պաշտպանության խնդիրը, որն առանցքային նշանակություն ունի տնտեսության և պետության տարբեր բնագավառների կենսագործունեության համար:

 Միջազգային Հեռահաղորդակցությունների Միության սահմանման համաձայն, կիբերանվտանգությունը ենթադրում է.

-Անվտանգության ապահովման ռազմավարություն և սկզբունքներ, անվտանգության երաշխիքներ, ռիսկերի կառավարման մոտեցումներ, գործիքակազմի, ապահովագրություն և տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել կիբերմիջավայրի, կազմակերպությունների և օգտատերերի ռեսուրսների պաշտպանության համար:

-Համացանցային էթիկայի կանոնների ուսումնասիրություն, հրապարակում-Ժամանակի ընթացքում մշակվել են համացանցում աշխատելու էթիկայի և անվտանգության ընդհանուր նորմեր։ Ծանոթանանք դրանց մի մասին.

Առանց ծնողների թույլտվության որևէ անձնական ինֆորմացիա (գաղտնաբառ, անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցե, դպրոցի համար և այլն) մի՛ հայտնեք Համացանցի ձեր նոր ծանոթներին։

Եթե շփոթեցնող ինֆորմացիա եք ստանում կամ հայտնվում եք երկընտրանքի առջև, մի՛փորձեք ինքնուրույն գլուխ հանել. դիմեք ծնողների կամ ուսուցիչների օգնությանը։

Համացանցում ծանոթացած նորահայտ անձի հետ իրական կյանքում հանդիպելը լավ գաղափար չէ, բայց եթե, այնուամենայնիվ, որոշել եք հանդիպել նրան, ապա գնացեք ծնողների հետ։

Մի բացեք այն էլեկտրոնային նամակը, ֆայլը կամ Web էջը, որը ստացել եք անհայտ կամ վստահություն չներշնչող անձից:

Բացի ընտանիքի անդամներից՝ ոչ մեկին մի վստահեք ցանց մուտք գործելու ձեր գաղտնաբառը. դա հետագայում կարող է տհաճությունների կամ նույնիսկ փորձանքի հանգեցնել։

Մշտապես պահպանեք համացանցային անվտանգության կանոնները. դրանք ստեղծվել են, որպեսզի ցանցում ձեզ անվտանգ և անկաշկանդ զգաք։

էլեկտրոնային հաղորդակցության ընթացքում բարեկիրթ եղեք, չէ որ նույնը սպասում եք հաղորդակցից։

Համացանցում աշխատելիս սովորեք հարգել այնտեղ ընդունված օրենքները. դրանք կարող են տարբեր լինել՝ կախված հաղորդակցման միջավայրից։ Ծանոթացեք համապատասխան տեղային կանոններին՝ նախքան առաջին հաղորդագրությունն ուղարկելը։

Հարգանքով վերաբերվեք այն մարդկանց ժամանակին, ում հետ հաղորդակցվում եք։ Հիշեք, որ ցանցային ժամանակը ոչ միայն սահմանափակ է, այլև շատերի համար՝ թանկ։

Հետևեք ուղղագրության և քերականության կանոններին։

Հարգեք գիտակների խորհուրդները և ինքներդ էլ գիտելիքներով օգնեք այլոց:

Եթե բանավեճի ընթացքում կրքերը բորբոքվել են, ապա վարվեցողության թույլատրելի նորմերը չխախտեք նույնիսկ այն դեպքում, երբ դիմացինը ձեզ դրդում է դրան։

Հարգանքով վերաբերվեք այլոց կարծիքին և սեփականությանը։ Եթե ցանկանում եք ցանցում մնալ չճանաչված, ապա ընդունեք, որ ձեզ հետ հաղորդակցվողը ևս ունի այդ իրավունքը։ Ձեզ հղված ինֆորմացիան մի հրապարակեք՝ առանց ուղարկողի թույլտվությունը ստանալու։

Ցանցում մի չարաշահեք ձեր ազդեցությունը. վստահություն ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։

Անկախ նրանից, թե այլոք պաշտպանում են ցանցում հաղորդակցվելու էթիկայի կանոնները՝ դուք անշեղորեն հետևեք դրանց։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.