Վերապատրաստման հեռավար տարբերակն ուներ և՛ դրական, և բացասական կողմեր: Դրական էր այն, որ մասնակիցն ինքն էր ընտրում, թե երբ աշխատի: Առցանց հարթակի հանդիպումները, մասնավորապես հանդիպումների ձայնագրությունները, շատ օգտակար էին: Վերապատրաստող Նվարդ Սարգսյանը շատ մատչելի էր բացատրում նյութը: Ինձ համար շատ օգտակար էին առցանց մոնտաժային ծրագրերը. վաղուց էի փնտրում մնան ծրագրեր:

Բացասական կողմերից էր այն, որ, չնայած նրան, որ վերապատրաստումը հեռավար էր, կրթահամալիրի դասավանդողի համար, միևնույն է, դժվար էր բազմազբաղ առօրյայի մեջ գտնել ժամանակ, կատարել առաջադրանքները:

Չնայած բոլոր դժվարություններին՝ վերապատրաստումն ինձ համար օգտակար էր. նոր ծրագրեր սովորեցի, որոնք հաստատ կօգտագործեմ ուսումնական գործընթացում: Շնորհակալ եմ: