
Սեպտեմբերի 22
Դասարանում
Ստեփան Զորյան «Չալանկը»— առ. 1, 7, 8, 9, 11
Անհատական նախագծերի մեկնարկ (6-8 դասարան)
Լրացուցիչ աշխատանք
- Դիտե՛լ «Հաչիկո՝ մի շան պատմություն» ֆիլմը։
- Ավարտե՛լ «Չալանկը» ստեղծագործության բոլոր առաջադրանքները (առաջադրանքները ստեղծագործության վերջում են)։
Սեպտեմբերի 23
Դասարանում
Ընտրի՛ր վերնագրերից մեկը և ստեղծագործի՛ր բլոգում․
- Ազատություն
- Ի՜նչ լավ կլիներ, եթե․․․
- Իմ խենթ ու խելառ մտքերը
- Մի բան պատմեմ մանկությունից
- Վերնագիր՝ քո ընտրությամբ
Լրացուցիչ աշխատանք
Ավարտել դասարանական աշխատանքը:
Սեպտեմբերի 24
Դասարանում
Ինչևէ, որևիցե, մյուս, դաստիարակել, անօթևան, հագնվել, ճանապարհորդ, համարյա, միլիոն, կեղտ, դրախտ բառերով նախադասություններ կազմի՛ր կամ պատմություն հորինի՛ր:
Լրացուցիչ աշխատանք
- Ավարտե’լ դասարանական աշխատանքը:
- Կարդա՛լ Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» ստեղծագործությունը (մինչև 20-րդ գլուխը):