
1․ Հանրակրթության պետական չափորոշիչը կարդալ, դուրս բերել հայոց լեզու, գրականության ծրագրի գիտելիքի, ինչպես նաև արժեքների և վերաբերմունքի ձևավորմանը վերաբերող վերջնարդյունքները։
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
1) Լեզվական գրագիտություն և կարողնակություն. սովորողները տիրապետմ են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզներով՝ ըստ լեզվական կաննորների և իրավիճակների։ Նրանք կիրառում են լեզուն որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և
այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր:
2)Ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիﬓական գաղափարը:
3) Մտքերն արտահայտելիս բերի պարզ հիﬓավորﬓեր, կատարի ընդհանրացուﬓեր և պարզ դասակարգﬓեր:
4) Դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ, արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին
5) Հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծել համար:
6)Նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը:
7) Համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացթյններ՝ հիﬓվելով ստացված տվյալների և դիտարկﬓերի վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիﬓավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով:
8) Ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը:
9) Արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յրահատուկ լինելը:
10) Զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
1) Վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիﬓական գաղափարը:
2) Հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ
վերբալ հաղորդակցման տարատեսակ ﬕջոցներ:
3) Գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշﬓեր:
4) Դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազﬔր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր:
5) Ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ:
6) Գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնթագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղﬓեր:
7) Արտահայտի, հիﬓավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշմը:
8) Արդյունավետ կազմակերպի իր ուսﬓական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անﬕջական վերահսկողթյան, կիրառի ինքնակրթության որոշ ﬔթոդներ:
9) Ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի ﬕջոցով ստեղծագործաբար արտահայտի իր գաղափարները և հույզերը:
2․ Գտնել Հայոց լեզու, գրականություն․ հիմնական դպրոց կամ Հայոց լեզու, գրականություն․ Ավագ դպրոց /յուրաքանչյուրդ ձեր օղակի/ հեղինակային կրթական ծրագրերում առկա այդ բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային համակարգ, և համեմատել։
1) Գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում։
2) Սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զորացում. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով)։
3) Վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացում։
4) Lեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում:
5) Համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում։
6) Մայրենի լեզվի անաղարտության և առաջնայնության պահպանում։
7) Սովորողի կողմից մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալու, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալու հմտության, կարողության ձեռքբերում։
8) Սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալում, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցում։
9) Սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու, ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելու կարևորում:
Համեմատություն
Հանրապետական պետական չափորոշչում՝
Հայոց լեզու և գրականթյուն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր գրագետ խոսքով արտահայտել, ազատ հաղորդակցվել, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման ﬕջոցով, հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ, ինչպես նաև ուսﬓական այլ առարկաներ
ուսﬓասիրելու կարողության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության,
քննադատական, հուզական-պատկերավոր մտածողության ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը ողջ կյանքի ընթացքում։
Հեղինակայնին կրթական ծրագրում՝
Լեզվի ուսուցումը նպատակաուղղված է`
- մայրենի լեզվի անաղարտության և առաջնայնության պահպանմանը.
- սովորողի կողմից մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.
- սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը.
- սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու, ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելուն:
3․ Կարդալ, գտնել հենքային ուսումնական պլանի և հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանների ընդհանրություններն ու առանձնահատկությունները։
Հանրակրթական ծրագրերի հենքային ուսուﬓական պլանում ուսﬓական բնագավառներն են`
1) Հայոց լեզու և գրականություն
2) Հայրենագիտություն
3) Օտար լեզուներ
4) ԲՏՃՄ
5) Արվեստ և արհեստ
6) Հասարակություն, հասարակական գիտություններ
7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն
Ուսﬓական պլանը ներառում է երկու բաղադրիչ՝
1) պետական բաղադրիչ.
2) դպրոցական բաղադրիչ, որից խմբակներին և նախագծերին հատկացվող բաղադրիչը՝ սովորողի ընտրությամբ։
Հանրակրթական հիﬓական ծրագրի նորմատիվային ծավալը տվյալ ուսﬓական հաստատության ուսﬓական պլանում ներկայացվում է շաբաթական կամ տարեկան ժամաքանակներով: Ուսուﬓական շաբաթների թիվը 5- րդ դասարանից սկսած առնվազն 34 շաբաթ է։
Հեղինակային կրթական ծրագրի 6-8-րդ դասարանների ուսումնական պլան (նախ՝ դուրս եմ բերել այն կետերը, որոնք հանրակրթական ծրագրի ուսումնական պլանում էլ են առկա, նշել եմ տարբերությունները, այնուհետև՝ առանձնացրել եմ այն կետերը, որոնցով տարբերվում է հեղինակային ուսումնական պլանը)
- Ուսումնական առարկաները 17-ն են՝ ներառյալ առավոտյան ընդհանուր պարապմունքը և ընտրությամբ գործունեությունը։
- Ուսումնական պլանը ներառում է նաև լրացուցիչ կրթությունն ու տնային ուսումնական աշխատանքը։
- Ուսումնական շաբաթների թիվը 6-8-րդ դասարաններում 29-32 շաբաթ է։
- Սովորողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է ուսումնական գործունեությունը։
- Սովորողի պարտադիր մասնակցում է ընտրությամբ և ըստ ցանկության՝ լրացուցիչ կրթության դասընթացների։
- «Մայրենի լեզուն», «Գրականություն», «Հայոց լեզուն» ներառում են արևմտահայերեն, գրաբար ընթերցումը։
- Սովորողը կարող է ունենալ անհատական ուսումնական պլան։
- Իրականացվում են ուսումնական ճամփորդություններ, որոնք դասընթացների, նախագծերի բաղկացուցիչն են։