
Հոկտեմբերի 4
Դասարանում
Սիրելի՛ սովորող, սկսում են «Շնորհավո՜ր տոնդ, ուսուցի՛չ» նախագիծը:
- Կարդա՛ Էդմոնդ դե Ամիչիսի «Սիրտը»:
- Կատարի՛ր առաջադրանքները (առաջադրանքները ստեղծագործության վերջում են):
Լրացուցիչ աշխատանք
Դիտե՛ք « Մատիլդա» ֆիլմը:
Առաջադրանքներ
- 12-13 նախադասությամբ գրավո՛ր պատմիր ֆիլմը:
- Առանձնացրո՛ւ այն կերպարը, որն ամենաշատը քեզ դուր եկավ, բնութագրի՛ր նրան:
Հոկտեմբերի 5
Դասարանում
Քննարկե՛լ Էդմոնդ դե Ամիչիսի «Սիրտը»:
Հոկտեմբերի 6
Դասարանում
Խմբային աշխատանքի միջոցով պատմել- քննարկել Էդմոնդ դե Ամիչիսի «Սիրտը», ստուգել առաջադրանքները։
Ստեղծագործական աշխատանք (ընտրի՛ր վերնագրերից մեկը և ստեղծագործի՛ր)
- Եթե բոլորը մտածեին այդ մասին․․․
- Իմ սիրած վայրը
- Կորած ծիծաղը
- Տխուր աշունը
- Վերնագիր՝ քո ընտրությամբ
Լրացուցիչ աշխատանք
Ավարտել դասարանական աշխատանք
Դիտե՛ք « Մատիլդա» ֆիլմը:
Առաջադրանքներ
- 12-13 նախադասությամբ գրավո՛ր պատմիր ֆիլմը:
- Առանձնացրո՛ւ այն կերպարը, որն ամենաշատը քեզ դուր եկավ, բնութագրի՛ր նրան:
- Ո՞ր հատվածն ամենաշատը դուր եկավ, ինչո՞ւ:
- Համեմատի՛ր դպրոցի տնօրենին քո դպրոցի տնօրենի հետ:
- Համեմատի՛ր Մատիլդայի ուսուցչին քո ուսուցչի հետ:
- Համեմատի՛ր Մատիլդայի դպրոցը քո դպրոցի հետ:
Հոկտեմբերի 7
Դասարանում
« Մատիլդա» ֆիլմի քննարկում, առաջադրանքների ստուգում։
Ստեղծագործական աշխատանքների ընթերցում, բլոգային ստուգում։
Հոկտեմբերի 8
Դասարանում
Ընթերցանություն՝ սովորողի ընտրությամբ․․․
Առակների թարգմանություն՝ Pritchi.ru կայքից․․․
Լրացուցիչ աշխատանք
Սիրելի՛ սովորողներ, քանի որ արդեն պատրաստ են գնահատման մատյանները, պետք է լրացնել Սեպտեմբեր ամսվա ամփոփում -ը։ Տեղեկացնում եմ, որ սեպտեմբեր ամսվա ձեր գնահատանիշը դրվելու է ըստ այս ձևաթղթի։ Եթե ունեք բացթողումներ, կարող եք լրացնել, այնուհետև տեղադրել հղումը։ Աշխատանքի վերջնաժամկետն է այս կիրակի՝ ժամը 22․00։
Շարունակում ենք կարդալ Վ․ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»։ Չորեքշաբթի քննարկելու ենք 10-20-րդ գլուխները։ Եթե չեք կարդացել կամ կարդացել եք, բայց մոռացել եք, կարդացեք-կրկնեք։