
1․ Կարդալ «Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նյութը, դիտարկումներ անել։
Կարդալով «Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» ծրագիրը՝ նորից փաստեցի, թե որքան շատ բան է արվում կրթահամալիրում։ Մի կողմից լավ է, որ ուսումնական գործունեության բոլոր բնագավառներն այսքան «աճել են», սակայն նախագծերի, ստուգատեսների, աշխատանքների նման բազմազանությունն ու առատությունը շատ հաճախ խանգարում են նախագծերի որակին։ Երբեմն թվում է, թե վազքի մրցույթ է՝ այս նախագծից թռիչք ես կատարում մյուս նախագիծ։ Երևի միակ դիտարկումս սա է։
2․ Կարդալ, գրավոր վերլուծել տրված հոդվածները՝ Երբ ես եմ կազմում գրականության ծրագրի բովանդակությունը-Հասմիկ Ղազարյան Իրական կրթությունը ինքնակրթությունն է, դրա սովորույթը-Աշոտ Բլեյան
Կարդացի Հասմիկ Ղազարյանի և Աշոտ Բլեյանի հոդվածները։ Փորձեմ համեմատել, համակցել երկու հոդվածների մասին ասելիքս։ Երկու հոդվածներում էլ ես տեսա ազատ, ինքնուրույն անհատի, ով ինքն է իր օրվա, կյանքի, գործի, ծրագրի տերը։ Երկուսում էլ տեսա ինքնակրթվող անհատի։ Անհատ, ով իր աշխատանքից իրեն լավ է զգում։ Չկան պատնեշներ, կարևորվում է ինքնուրույնությունը, սովորողին դեպի ինքնակրթության մղելու միտումը։ Բաց են բոլոր կրթական և ոչ կրթական դռները։ Ընտրի՛ր, գործի՛ր ինչպես ցանկանում ես դու, քո սովորողը, բայց մի՛ լճացիր, գնա՛, շարժվի՛ր առաջ։
3․ Հայոց լեզու, գրականություն․ Ավագ դպրոց և Հայոց լեզու, գրականություն․հիմնական դպրոց հեղինակային ծրագրերի կառուցվածքի վերաբերյալ անել դիտարկումներ, առաջարկներ
Կարդացի Հայոց լեզու, գրականություն․հիմնական դպրոցի ծրագիրը։ Ծրագիրն իրագործում եմ այնպես, ինչպես կա։ Ծրագրի հետ կապված ասելիք չունեմ։ Երևի պետք է լրացնել, որ նախագծերը՝ որպես ծրագրի բովանդակային միջուկ, հրապարակված են «Խոսքի մշակույթ»-ի բլոգում։ Ուսուցչի համար շատ կարևոր է, թե տվյալ դասարանում, սովորողների տվյալ խմբին ինչ աշխատանք է հանձնարարվում։ Նախագծերն իրականացնելիս պետք է տարբերակել տարիքային խմբերը, այսինքն՝ տվյալ նախագծի շրջանակում կրտսեր դպրոցականը ինչ է անցնում, Միջին դպրոցում սովորողը՝ ինչ, Ավագի սովորողը՝ ինչ։ Երևի այսքանը։