Рубрика: Վերապատրաստում 2021

Ուսումնական ճամփորդություն. թեմա 6  

1․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը 
Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ 

Կարդացի Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգը։ Ասեմ, որ իմ դիտարկմամբ, կարգում առկա կետերը հիմնականում պահպանում են կրթահամալիրային ճամփորդությունների մասնակիցները։ Չի լուսաբանվում կամ մասամբ է լուսաբանվում ճամփորդության նախապատրաստական փուլը։ Ուսումնական գործունեության բաղադրիչն սկսել է պակասել կրթահամալիրային ճամփորդություններում։ Վատ է իրագործվում «Կրթական փոխանակումներ» նախագծով սովորողների «փոխանակումը», այսինքն՝ երբ սովորողները փոխվում են կացարաններով։ Այս փուլում սկսել ենք կարևորել սովորողների մասնակցության ցուցանիշը ուսումնական ճամփորդություններին։ Կարծում եմ, որ ուսումնական ճամփորդությունը պետք է առավել կարևորվի, դիտարկվի որպես նախագծի, ուսումնական աշխատանքի կարևոր բաղադրիչ, և յուրաքանչյուր սովորող ամեն ուսումնաան շրջանի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է ճամփորդի։

2․ Կարդալ նյութը, գրավոր քննարկել 
Ուսումնական ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն -Անահիտ Հարությունյան 

Որոշել, թե այս անգամ սովորողներիդ հետ ուր ես ճամփորդելու, դժվար չէ․ մատդ կդնես քարտեզի վրա, և որոշված է։ Սակայն եթե այդ ուսումնական ճամփորդությունն արդեն իրականացրած կամ իրականացվելիք նախագծի մի մասն է կազմում, կամ եթե ուզում ես, որ այդ ճամփորդությունը իսկապես լինի նախագծային-ուսումնական, ապա շատ դժվար կընտրես ճամփորդության վայրը։ Անձնակա փորձից եմ ասում, որ ուսումնական առումով «լավ կազմակերպված» ճամփորդությունը հազար «դաս» արժի։ Ո՞ւր գնալ, ի՞նչ նախագծով կամ այս նախագծո՞վ ուր գնալ, ուսումնական ինչպիսի՞ աշխատանք անել այնտեղ, որ ճամփորդությունը իսկապես հաջողված լինի, ամենադժվարն է կազմակերպել։ Ցանկացած աշխատանքում, առավել ևս ճամփորդության մեկնելիս, շատ կարևոր է, որ քայլերդ հատ-հատ մշակած լինես։ Ճիշտ է, շատ հաճախ կարող է ամեն ինչ այնպես չստացվել, ինչպես մտածել ես, միշտ կարող են նույնիսկ անկանխատեսելի և, միևնույն ժամանակ, հաճելի անակնկալներ լինել, բայց պետք է իմանաս, որ ճամփորդության մեկնելիս սովորողներն իրենց ամենաակտիվ, անկաշկանդ վիճակում են , և եթե դու էլ չիմանաս, թե ուր ես եկել և ինչու, ուսումնական առումով պարզապես կձախողես ճամփորդությունը։ Հոդվածում ես տեսա մանրամասն կազմակերպված ճամփորդական նախագիծ, երբ գիտես՝ ուր ես գնում, ինչու, մանրամասն մշակել ես քայլերդ, անելիքդ։ Այսքանը։

3․Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութերից մեկը:

Ճամփորդությամբ, առանց շահերի ոտնահարման ուսուցում -Մարթա Ասատրյան 

Ճամփորդությունները` կրթական ծրագրի բաղկացուցիչ -Տաթև Մելքոնյան 

Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ-Լոիսինե Գասպարյան 

Ճամփորդությամբ ուսուցում։ Այլոց փորձի ուսումնասիրում — Յուրա Գանջալյան

Ցանկից ընտրեցի և կարդացի Մարթա Ասատրյանի «Ճամփորդությամբ, առանց շահերի ոտնահարման ուսուցում» հոդվածը։ Հոդվածում արծարծված էին ճամփորդության ընթացքում այցելվող վայրերի հետ կապված մի շարք հարցեր, օրինակ՝ ո՞ւր, ի՞նչ կրթամշակութային վայրեր այցելել ճամփորդության ընթացքում, ի՞նչ է տալիս եկեղեցիների, մշակութային վայրերի այցելությունը սովորողին, ի՞նչ բովանդակություն ենք դնում մենք՝ դասավանդողներս, ճամփորդական վայրեր, կրթամշակութային կոթողներ այցելելիս և այլն։ Կարծում եմ՝ հոդվածի հեղինակի մոտեցումը ամենաիներտն ու անվտանգն է, այսինքն՝ այցելել ցանկացած վայր այնպես, որ չբաղվեն ոչ ոքի շահերը։ Այստեղ ամենակարևորը այդ վայր այցելության բովանդակությունն է։ Կարևոր է չպարտադրել, չվետիշացնել ոչինչ, այլ ծանոթացնել, ներկայացնել, ցույց տալ եղածը, թող ամեն սովորող տեսնի, վերցնի այն, ինչ կարևոր է իր համար։
4․Ընտրել նախագծերից մեկը, կարդալ, դիտարկել նախագծի համապատասխանությունը ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգին 
Ճամփորդական նախագծերի օրինակներ 

Ընտրել եմ Տաթև Աբրահամյանի և Ստելլա Մնացականյանի «Հայրենագիտական քայլարշավ. Ուրցաձոր» մեկօրյա նախագիծը։

Մանրամասն ուսումնասիրելով նախագիծը և համեմատելով ուսումնական ճամփորդություն անցկացնելու կարգի հետ՝ նշեմ, որ առկա էին հետևյալ բաժինները․

  • նախագծի իրականացման ժամկետը, օրը
  • նախագծի մասնակիցները
  • ճամփորդության ղեկավարները
  • ճամփորդության ուղղությունը
  • ճամփորդության մեկնարկը
  • նպատակը
  • նախագծի ընթացքը
  • կանգառներ
  • նախապատրաստական աշխատանք
  • ակնկալվող արդյունքներ
  • անհրաժեշտ իրեր կարևոր
  • մասնակիցներ ցանկ

Նախագիծը շատ մանրամասն էր մշակված։ Թերևս, նախագծին կարելի էր կցել սովորողների նախապատրաստական և հաշվետու նյութերը։
5․ Կազմել ուսումնական ճամփորդության նախագիծ, հրապարակել բլոգում: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.