
1․ Կարդալ հոդվածը․ քննարկել
Ստուգատեսի բովանդակություն՝ ըստ տարիքային խմբերի-Գևորգ Հակոբյան
Հոդվածը հետաքրքիր էր։ Այս տիպի ստուգատեսային խաղ-ֆլեշմոբներ հաճախ ենք իրականացնում։ Ստուգատեսերը ավելի շատ խաղային են, կարող են վերաբերել տարիքային բոլոր խմբերին։
2․ Գրավոր գրախոսել հոդվածներից մեկը. դիտարկումներ, առաջարկներ
- Ստուգատես բոլոր տարիքի մասնակիցների համար-Էմանուել Ագջոյան
- Արտակարգ ստուգատեսի ամփոփում-Լիլիթ Սահակյան
- Ստուգատեսային գործունեություն առաջին դասարանից-Արմինե Մնացականյան
Ընտրել և կարդացել եմ Լիլիթ Սահակյանի «Արտակարգ ստուգատեսի ամփոփում» հոդվածը։ Հոդվածը հետաքրքիր է։ Աշխատելով միևնույն կրթահամալիրում՝ շատ հաճախ անտեղյակ ենք լինում մեր գործընկերների աշխատանքներից։ Եթե հասցնում էլ ենք հետևել, ապա մեր օղակում աշխատող մարդկանց աշխատանքին, շատ հաճախ կրտսեր և Ավագ դպրոցի, Քոլեջի դասավանդողների աշխատանքը մեզ համար անծանոթ է մնում։ Կարդալով հոդվածը՝ զարմացա, թե որքան շատ բան է հասցրել անել Լիլիթ Սահակյանի դասարանում սովորողը։ Բոլոր աշխատանքները կոկիկ էին, հետաքրքիր, ակամա մասնակից ես լինում սովորողի ճամբարայի գործունեությանը։ Տպավորիչ աշխատանք էր, շնորհակալ եմ։
3Գրավոր գրախոսել նյութը. Դիտարկումներ, առաջարկներ, համեմատություն կարդացած մշակումների բովանդակության հետ
Ստուգատեսի` որպես ուսումնական գործունեության կազմակերպման կարգ։
Ստուգատեսները ես ընկալում եմ որպես արված աշխատանքի ամփոփում։ Լավ է, որ ստուգատեսները մրցակցային են, դրանք հնարավորություն են տալիս լավ աշխատանք կատարողին խրախուսել, ոգևորել։ Լավ է, որ ստուգատեսներին միանում են նաև ծնողները, ամենատարբեր ոլորտների մասնագետներ, որոնց համար միգուցե կրթահամալիրը բացահայտում լինի։ Ստուգատեսները հեղինակային ծրագիրը տարածելու լավագույն տարբերակներից են, մանավանդ հիմա, երբ գործում է Բլեյան կրթական բաց ցանցը, Գագարին նախագիծը։ Ստուգատեսների կազմակերպումը բավականին մեծ աշխատանք է պահանջում՝ հանդիպումներ, կլոր սեղաններ, բաց դասեր ևայլն, իսկ դրանք բավականին մեծ ռեսուրսներ են պահանջում։ Այս ամենը կատարվում է սեբաստացիների մեծ բանակի միջոցով, ինչի արդյունքում սեբաստացի մի խումբ դասավանդողներ, ծնողներ, սովորողներ նորանոր որակներ են ձեռք բերում։ Ստուգատեսների կազմակերպումը ոչ միայն սիրուն նախագիծ է, այլ նաև մանկավարժական մի շարք կարևոր հարցեր լուծելու միջոց։
4․ Կազմել ստուգատեսի նախագիծ, հրապարակել բլոգում, իրականացնել սովորողների հետ, արդյունքները գնահատել. հաջողություններ, թերություններ, զարգացում։
«Կարդում ենք» ստուգատեսի շրջանակում ներկայացնում եմ․
«Ձոն» ստուգատեսի շրջանակում իրականացրել եմ «Ձոն՝ մայրիկիս» նախագիծը։ Նախագիծն իրականացրել եմ կորոնավիրուսային առցանց ուսուցման ժամանակ։ Չեմ ասի, որ նախագիծը շա՜տ հաջողված էր, ամեն դեպքում՝ որոշել եմ այս տարի էլ այն իրականացնել։ Այն կարևորում եմ այն պատճառով, որ ապահովում է հուզական կապ երեխայի և մայրիկի միջև։ Առիթ է, որ սովորողը ուշադիր լինի մայրիկ նկատմամբ, համոզված եմ, որ կհուզի, երբ մայրիկի սիրած բանաստեղծությունն արտասանի։ Այն սովորողները, որոնք մասնակցել էին ստուգատեսային նախագծին, մեկ միավոր մյուսներից ավելի ստացան։