Սեպտեմբեր ամսվա նախագծերի շարքում իր տեղն է զբաղեցնում «Կոմիտասյան օրեր» նախագիծը։ Կամիտասյան ընթերցումները, ընթերցողական նախագծերը որոշեցինք ամփոփել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Օգտագործեցինք արձակուրդային շաբաթն ու մի խումբ սովորողների հետ ճամփա ընկանք դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Թանգարան այցելությունը կարևորում եմ նրանով, որ սովորողներն անմիջապես հայտնվում են Կոմիտասով լեցուն միջավայրում։ Հավեսով են շրջում թանգարանում, Կոմիտասի իրերը, նկարները, բազմաթիվ պատմությունները շատ են հետաքրքրում սովորողներին։ Իրենք էլ են պատմում, ներկայացնում իրենց իմացածը, իրենց իմացածն ու լսածը համադրում են, համեմատում, լրացնում-ընդհանրացնում։ Այս անգամվա այցը հետաքրքիր էր նրանով, որ ուղեկցորդ-էքսկուրսավարը ավելի շատ սովորողներին էր խոսեցնում, տրամաբանական հարցեր տալիս, քան ինքն էր պատմում։ Սովորողները ավելի շատ մտածում էին, տրամաբանում, քան լսում-սովորում։

Թանգարանի սրահներից մեկում սովորողները երգեցին։

Թանագարանից դուրս գալուց հետո այգում շարունակում ենք կոմիտասյան ընթերցումները։

Սովորողների տպավորությունները․