1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

խնդրագիրք-

մեծամիտ-

հանրային-

համակարգիչ-

գնդասեղ-

անդադար-

հնարամիտ-

հանրահայտ-

դեղձենի-

2․ Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմ..նց, քվ..րկություն, որդ..կ, ..սաման, քիմ..ական, հեք..թային, ոսկ.., հր..կան, դաստ..րակություն, սեն..կ, կր.., Անդր..ս, Եղ..զարյան, կ..նք:

3․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու… կոտրվել է: (ող, ոխ)

… սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց …. գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

Մի քանի հոգի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի …: (բույն, բուն)

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել… շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Տնեցիներն այնքան են վարժվել … անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

4․ Նախադասությունները կետադրի՛ր․

Երկինքը կամաց-կամաց ամպեց և սկսեց անձրևել:

Հայրը խոժոռվեց ու տղան հասկացավ որ պիտի լռի:

Բժիշկը բամբակ է ուզում որ վերքը մաքրի:

Իսկական կրակ է երեխա չէ:

Գետափին մի քար կա որի վրա պառկում էր լողանալուց հետո:

Այդ մարդու սիրտը քար է երբեք ոչ մեկին չի ներում։

5․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

մանր-սպան, միջօր-, լայն-կրան, երբևից-, այժմ-ական, ամենա-ական, ան-րկյուղ, առ-րևույթ, առ-ջ, բազկ-րակ, գետ-զր, գոմ-շ, դող-րոցք, ելև-ջ, եղեր-րգ, երբև-, ինչևից-, մանր-, հն-աբան, մանր-, նախօր-, չ-ն, չ-իր, որև-, չ-ինք, ստոր-րկրյա: