Նախագծի իրականացման ժամանակահատվածը— հունվարի 10-փետրվարի 4

Նախագծի մասնակիցները— Միջին դպրոցի սովորողներ

Նախագծի իրականացման վայրը— Միջին դպրոց՝ նոր դահլիճ

Նախագծի ընթացքը

  • Սովորողների հետ ներկայացման սցենարի կազմում
  • Դերերի բաժանում
  • Խոսքային-բեմական աշխատանք (Հուրի Աթթարյանի հետ)
  • Կերպարների, զգեստների, դեկորների պատրաստում (Հասմիկ Գրիգորյանի հետ)
  • Ներկայացման հրավեր-անոնսի նկարահանում
  • «Չստացված կադրեր» տեսանյութի նկարահանում

Արդյունքներ

  • Ներկայացում
  • Լուսաբանումներ
  • Նկարաշարեր
  • Ֆիլմեր

Տեսանյութեր (դիտե՛լ տեսանյութերը)

Կաթիլ Մը Մեղր

Գիւղացի մը խանութ բացեր,
Ամէն տեսակ բան կը ծախէր.
Օր մ’ալ նայիս՝ մօտիկ գիւղէն
Ցուպը ձեռքին, շունն ետեւէն,
Խեղճ հովիւ մը ներս կը մտնէ. (միասին)

– Է՜յ բարեկամ, բարեւ,- կ’ըսէ։

Մեղր կը ծախե՞ս…: (Նանե)

– Անշո՛ւշտ, անշո՛ւշտ, որքան կ’ուզես,

Կու տամ քեզի անմիջապէս.

Հովիւ եղբա՛յր, ամանդ բե՛ր,

Ընտիր մեղր ա՛ռ, փառք տո՛ւր ու կե՛ր…: (Էվելինա)

Այսպէս անկեղծ, այսպէս սիրով,
Մեղրէն անուշ լաւ խօսքերով,
Երբ մեղրը կ’առնեն կշռին վրայ,
Կաթիլ մը մեղր գետին կ’իյնայ: (միասին)
«Տը՜զզ-տը՜զզ» կու գայ ճանճ մ’անօթի,
Այդ կաթիլին մէջ կը թաղուի:

Իսկ խանութին տիրոջ կատուն
Ճանճ տեսնելով՝ տեղէն կ’ելլէ

Դուրս կը ցատկէ,
Թաթ կը զարնէ…: (Մերի)

Բայց կատուն դուրս ելլելուն պէս,
Հովիւին շունն անմիջապէս

«Հա՛վ-հա՛վ» կ’ընէ,
Վրան կ’ելլէ
Խեղճ փիսիկին,
Որ ահագին
Ծանրութեան տակ՝
Ան կը փռուի, գետին՝ սատկած: (Կատրին)

– Խեղդե՜ց, մեռցո՜ւց կատուս յարգի,

Ա՜խ սատկի’ս դուն շուն շանորդի՜: (Էվելինա)

Կ’ըսէ կատղած խանութպանը,

Ձեռքը առած գաւազան մը

Ան կը զարնէ շան ճակատին,

Զայն կը փռէ, քիչ մը անդին: (Միասին)

– Վա՜յ, առիւծս ձեռքէս գնաց,

Տունս տեղս անտէր մնաց:

Չհասնէի՛ այստեղ գալու,

Աղուոր շունս վրայ տալու…

Խանութպան չէ՛, անխիղճ գազա՛ն,

Թէ՛ չար, թէ՛ գէշ, թէ կռուազան… (միասին)

Դուն իմ շունիս կը զարնես, չէ՞, (Նանե)

Փայտ մը առած ձեռքը՝ կ’ըսէ.(միասին)

-Ա՛ռ սա ծեծը ու հանդարտէ : (Նանե)

Փայտը գլխուն կ’իջեցնէ:(միասին)

– Հէ՜յ օգնութի՜ւն… սպաննեցի՜ն… (Մարի)

Լուրը կ’անցնի մէկէն միւսին. (միասին)

Վերի թաղէն, վարի թաղէն,

Ճամբաներէն, խանութներէն,

Ճիչով, լալով,
Անէծք տալով.
Ալ հայր ու մայր,
Քոյր ու եղբայր,
Կին ու տղաք,
Ծեր ու միջակ,
Զոքանչ
Աներ
Փեսայ, ընկեր,
Եւ կնքահայր,
Եւ սանամայր…

Ալ ո՞վ ըսես – ո՛վ կը լսէ,
Գործը ձգած՝ դուրս կը վազէ,
Եւ վազելով ո՛վ որ կու գայ՝
Մարդուն կիցով բռունցք կու տայ…(Ռոզի)

– Ծօ՛ լերան արջ, ծօ՛ վայրենի,

Կատղած գա՞յլ ես, թէ բորենի;

Դուն առեւտո՞ւր եկար ընել,

Թէ իր տան մէջ մարդ սպաննել…:

Թէ՛ կը պոռան, թէ՛ կը զարնեն,
Կարծես ծեծի մրցում կ’ընեն,
Մարդը խմոր կը դարձնեն,
Եւ շունին քով զայն կը փռեն…: (Մ․ Մարիա)

Գէշ լուրը շուտ կը տարածուի.
Ու մօտիկ գիւղն ալ կը հասնի (Թ․ Մարիա)
Մեռելը շո՛ւտ եկէ՛ք առէ՛ք,
Սատկած շունը դժոխք տարէք…:(միասին)

Երբ լսեցին՝
Նախ սոսկացին

Այդ եղածէն, ըլլալիքէն.
Յետոյ լեցուած վրէժ , ոխ , քէն ,(Ելենա)

– Հէ՜յ, արթնցէ՛ք,- գոչեցին,

Սպաննեցին, սպաննեցին

Մեր գիւղացին, (Մարի)

Ո՛վ որ կ’ապրի, դեռ, տակաւին

Թող առնէ ձին, ու գիւղ հասնին: (Թ․ Մարիա)

Այսպէս ահա՛
Ամբողջ գիւղով դուրս կը վազեն,
Շատ մեծ բանակ մը կը կազմեն: (Մերի)

Մէկը առած հին հրացան ,
Միւսը՝ մանգաղ կամ գաւազան,
Մէկը՝ ձիով, շատը՝ ոտքով,
Տէր ու ծառայ՝ իրարու քով,
Մէկն անգլխարկ, միւսը բոպիկ,

Կ’երթան դէպի գիւղը մօտիկ: (միասին)

– Տեսնուած չէ գի՛ւղ այսպիսի…

Ո’չ խիղճ ունին, ոչ ալ հաւատք: (Հ․ Արամ)

Կ’ելլես կ’երթաս առեւտուրի,

Կը սպաննեն քեզ ոտքերու տակ: (Փ․ Սյուզի)

Ուստի մենք ալ
Երթանք, ջարդենք,
Այրենք, կոտրենք… (միասին)
Երկու գիւղերն իրարու դէմ
Կը ճակատին կատաղօրէն.
Կը բարկանան, կը խենթանան,
Զիրար կ’ուտեն, կը վերջանան: (Նարե)

Եկուր տե՛ս որ՝ այսքան մօտիկ,
Իրարու քով երկու պզտիկ
Այս գիւղերուն տէրն են եղեր,
Երկու տարբեր պետութիւններ:(Փ.Սյուզի)
Ու մէկ երկրին թագաւորը,
Երբ կը լսէ այս բոլորը,
Կը հանէ խիստ հրաման մը:(Նարե)

– Ո՜վ ժողովուրդ իմ պատուական,

Զինուոր, բանուոր վաճառական,

Ամէն հասակի
Ամէն տարիքի

Լսեցէ՛ք զիս…
Թշնամին մեր գիւղը մտաւ,
Զարկաւ մեռցուց
Զաւակները մեր սիրելի:
Վրէ՜ժ, վրէժ կ’ուզեն անոնք,
Ուստի հիմա,
Մենք, հակառակ մեր փափաքին,
Այսպէս ըսի՝ մեր բանակին,
Չորս ճակատէ թող յարձակին: (Նատալի)

Միւս թագաւորն ալ իր կարգին,
Յայտարարեց ամբողջ ազգին.(Մերի)

– Թէ՛ Աստուծոյ, թէ՛ մարդկութեան
Խղճին առջեւ՝
Կը բողոքե՛նք,
Որ ջնջելով ամէն օրէնք՝
Կը վերցնենք դրօշ ու զէնք,
Երկու խաղաղ ազգերու մէջ՝
Ստեղծեցինք, կռիւ ու ծեծ։(Ելենա)

պար

Եւ պատերազմն եղաւ սաստիկ:
Պայթում, քանդում, ջարդ ամէն տեղ.
Ո՛չ գիւղ մնաց, ո՛չ ալ քաղաք:(Մարիա֊Թերեզա)

Ամառ, ձմեռ,
Ու տարիներ
Եկան անցան:(Լևոն)

Եւ կռիւը դեռ չէր դադրած,
Երկրին մէջ մարդ չմնաց:(Հ.Արամ)

Իսկ մնացած մարդիկն անճար,
Հարց կու տային սարսափահար՝
Թէ ի՞նչ բան էր որ պատճառեց
Այս ընդհանուր աղէտը մեծ…:(միասին)

Կարդա՛լ այսպես․

Գաթիլ մը մեղր

Քյուղացի մը խանութ փացեր

Ամեն դեսակ փան գը ձախեր․

Օր մ՛ալ նայիս՝ մոդիկ քյուղեն

Ցուբը ցեռքին, շունն էդևեն

Խեղջ հովիվ մը ներս գը մտնե․(միասին)

-Է՜յ, փարեկամ, փարև,-գ’ըսե,-

Մեղր գը ձախե՞ս․․․(Նանե)

-Անշուշտ, անշուշտ, որքան գուզես,

Կու տամ քեզի անմիջապես,

Հովիվ եղփայր, ամանդ փեր,

Ընդիր մեղր առ, փառք դուր ու գեր․․․(Էվելինա)

Այսպես անգեղձ, այսպես սիրով,

Մեղրեն անուշ լավ խոսքերով,

Երբ մեղրը գառնեն գշռին վրա

Կաթիլ մը մեղր քեդին գիյնա (միասին)

Տը՜զ-տը՜զ գու քա ջանջ մ’անոթի

Այդ գաթիլին մեջ գթաղվի։(Մերի)

Իսկ խանութին դիրոջ գադուն

Ջանջ տեսնելով դեղեն գ’ելլե

Թուրս գը ցատգե

Թաթ գը զարնե։(Մ.Մարիա)

Փայց գադուն թուրս ելլելուն բես

Հովիվին շունն անմիչաբես

-Հավ-հավ, -գընե,

Վրան գելլե

Խեղջ փիսիգին

Որ ահաքին

Ձանրության դագ

Ան գը փռվի, քեդին՝ սատկած։(Կատրին)

-Խեղդեց, մեռցուց, գադուս հարգի,

Ա՜խ, սատգիս դուն՝ շուն, շանորդի․(Էվելինա)

Գ’ըսե գադղաձ խանութպանը,

Ցեռքը առած քավազան մը,

Ան գը զարնե շատ ջագադին,

Զայն գը փռե քիչ մը անթին․․․(միասին)

-Վա՜յ, առյուձս ցեռքես քնաց,

Դունս, դեղս անդեր մնաց․

Չհասնեի այստեղ քալու,

Աղվոր շունս վրա դալու․․․(Նանե)

Խանութպան չէ՛, անխիղջ քազան, (միասին)

Թե՛ չար,(Ռոզի) թե՛ քեշ, (Դանիել)թե՛ գռվազան․․․(միասին)

Թուն իմ շունիս գը զարնես, չէ՞,-(Նանե)

Փայտ մը առած ցեռքը գ’ըսե,(Ա.Սյուզի)

-Ա՛ռ սա ձեձը ու հանթարդե,-(Նանե)

Փայդը քլխուն կիջեցնե։(Ա.Սյուզի)

-Հե՝յ, օգնությո՜ւն, սպանեցի՜ն․․․(Մարի)

Լուրը գանցնի մեգեն մյուսին(Ելենա)

Վերի թաղեն, վարի թաղեն,

Ջամփաներեն, խանութներեն,

Ճիչով, լալով

Անեծք դալով(4֊ով)

Ալ հայր ու մայր,(Թ.Մարիա)

Քույր ու եղբայր,(Մերի)

Կին ու տղաք,(Ելենա)

Ձեր ու միչակ,(Մանան)

Զոքանչ, աներ,(Դանիել)

Փեսա, ընգեր,(Ք.Մարիա)

Եվ գնքահայր(Նատալի)

Եվ սանամայր․․․(Մարիա֊Թերեզա)

Ալ ո՞վ ըսես- ով գը լսե,

Քորձը ձքաձ՝ թուրս գը վազե,

Եվ վազելով ով որ գու քա,

Մարթուն գիցով փռունցք կու տա․․․(Ռոզի)

֊Ծո, լերան արչ, (Լևոն )ծո վայրենի, (Ք․ Մարիա)

Գադղած քա՞յլ ես, թե փորենի (Դանիել)

Թուն առևդուր եգար ընել (Նարե)

Թե իր դան մեր մարթ ըսպաննել։ (Մանան)

Թե գը բոռան, թե գը զարնեն

Գարձես ձեձի մրցում կ’ընեն։ (Ինեսա)

Մարթը խմոր գը դարցնեն,

Եվ շունին քով զայն կը փռեն։ (Թ․ Մարիա)

Քեշ լուրը շուտ գ’դարաձվի

Ու մոտիկ քյուղն ալ կհասնի (Լևոն)

Մեռելը շուտ եգեք, առեք

Սադգաձ շունը դժոխք դարեք։ (Նատալի)

Երփ լսեցին

Նախ սոսգացին

Այդ եղաձեն, ըլլալիքեն (Մերի)

Հեդո լեցվաձ վրեժ, ոխ, քեն

֊Հե՜յ, արթնցեք, ֊քորեցին,

Սպանեցին, սպանեցին

Մեր քյուղացին, (Մարի)

Ով որ գ’ապրի, թեռ, դագավին

Թող առնե ցին, ու գյուղ հասնին։ (Ինեսա)

Այսպես ահա՛

Ամփողչ քյուղով թուրս գը վազեն

Շատ մեձ փանագ մը գը գազմեն։ (Դանիել)

Մեգը առաձ հին հրացան, (Հ․ Արամ)

Մյուսը` մանքաղ գամ քավազան, (Լևոն)

Մեգը՝ ցիով, (Ինեսա) շադը՝ ոդքով, (Մարի)

Դեր ու ձառա` իրարու քով, (Նարե)

Մեգն անքլխարկ, (Կատրին) մյուսը՝ փոբիկ,(Մերի)

Գերթան դեբի քյուղը մոդիկ։ (միասին)

-Դեսնվաձ չէ քյուղ այսբիսի…

Ո՛չ խիղջ ունին, ոչ ալ հավադք։

Գ’ելլես գ’երթաս առևդուրի,

Գը սբաննեն քեզ ոդքերու դագ։

Ուստի մենք ալ

Երթանք, չարթենք

Այրենք, գոդրենք…

Երգու քյուղերն իրարու թեմ

Գը ջագադին գադաղորեն,

Գը փարգանան, գը խենթանան,

Զիրար գուդեն, գը վերչանան։

Եգուր դե՛ս որ` այսքան մոդիկ,

Իրարու քով երգու բզդիկ

Այս քյուղերուն դերն են եղեր

Երգու դարբեր բեդություններ։ (Մարիա-Թերզա)

Ու մեգ երգրին թաքավորը,

Երփ գը լսե այս փոլորը,

Գը հանե խիստ հրաման մը։ (միասին)

-Ո՜վ, ժողրովուրթ իմ բադվագան

Զինվոր, փանվոր, վաջառագան,

Ամեն հասակի

Ամեն դարիքի

Լսեցե՛ք զիս…

Թշնամին մեր քյուղը մդավ,

Զարգավ, մեռցուց

Զավագները մեր սիրելի։

Վրե՛ժ, վրեժ գուզեն անոնք,

Ուսդի հիմա

Մենք, հագառագ մեր փափաքին,

Այսպե ըսի` մեր փանագին,

Չորս ջագադե թող հարցագին։ (Նատալի)

Մյուս թաքավորն ալ իր կարքին,

Հայդարարեց ամփողչ ազքին. (Մ․ Մարիա)

-Թե՛ Ասդուձո, թե՛ մարթգության

Խղջին առչևք

Գը փողոքենք,

Որ չնչելով ամեն օրենք`

Գը վերցնենք թրոշ ու զենք,

Երգու խաղաղ ազքերու մեչ`

Ստեղձեցինք, գռիվ ու ձեձ։ (Ելենա)

Եվ բադերազմ եղավ սասդիգ։

Բայթում, քանթում, չարթ ամեն դեղ.

Ո՛չ քյուղ մնաց ո՛չ ալ քաղաք։ (Մերի)

Ամառ, ցմեռ

Ու դարիներ

Եգան, անցան։ (Մանան)

Եվ գռիվը թեռ չէր թաթրաձ,

Երգրին մեչ մարթ չմնաց։

Իսկ մնացաձ մարդիգն անջար,

Հարց գու դային սարսափահար`

Թե ի՞նչ փան էր, որ բադջառեց

Այս ընթհանուր աղեդը մեձ…(միասին)