
Վայրը՝ Կոտայքի մարզ՝ գյուղ Սևաբերդ
Ճամփորդության ամսաթիվը՝ հունվարի 12
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Պատասխանատու՝ Արևիկ Ներսիսյան
Մարզիկ՝ Գևորգ Հազարումյան
Մեկնումը դպրոցից՝ ժամը 9։00
Ժամանումը դպրոց՝ ժամը՝ 14․00
Նպատակը՝
- ձմեռային մարզական սուգատես
- քայլարշավ-ձմեռային թափառումների իրականացում
- սովորողների մոտ ձմեռային մարզախաղեր խաղալու հմտությունների ձեռքբերում զարգացում, ամրապնդում
- նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը
- գծել քարտեզը, որոշել Երևան- Սևաբերդ հեռավորությունը
- հավաքել տեղեկություն Սևաբերդ գյուղի մասին
Խնդիրները՝
- մարզական պարապմունքների իրականացում
- ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/
- մարզական մրցաշարերի իրականացում
- դահուկավարություն, սահնակավարություն
- խմբով աշխատելու կարողությունների զարգացում
- շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում
Անհրաժեշտ պարագաներ՝
- բրդուճներ, թեյ, բժշկական արկղիկ, փոխնորդ հագուստ,գուլպաներ, ձեռնոցներ, գլխարկներ, տաք կոշիկներ
Դպրոցից՝
- սահնակ
- դահուկ