Հունվարի 31

Դասարանում

 Մայրենիի հունվարյան ֆլեշմոբի ստուգում

Լրացուցիչ աշխատանքների ստուգում, քննարկում

Գործնական քերականություն

Փետրվարի 1

Դասարանում

Ընթերցում ենք գրադարանում․․․

Փետրվարի 2

Դասարանում

Խմբային աշխատանք

Խմբերը, օգտվելով Նունե Մովսիսյանի ներկայացրած մեկնարկային մեդիափաթեթից՝ Վահան Տերյան. մեդիափաթեթկենսագրական տվյալներ, որքան հնարավոր է շատ տեղեկություն են հավաքում Տերյանի մասին (սովորում են, ներկայացնում, հրապարակում բլոգներում։ Կարող են օգտվել նաև այլ աղբյուրներից)։

Լրացուցիչ աշխատանք

Տեսանյութ՝ «Տան մեծը․ Վահան Տերյան»— դիտե՛լ տեսանյութը, պատմե՛լ սովորել հետաքրքիր հատվածները։

Փետրվարի 3

Դասարանում

Լրացուցիչ աշխատանք

Տեսանյութ՝ «Տան մեծը․ Վահան Տերյան»— դիտե՛լ տեսանյութը, պատմե՛լ սովորել հետաքրքիր հատվածները։

Փետրվարի 4

Դասարանում

Տերյանական ընթերցում

Լրացուցիչ աշխատանք

Առաջադրանքներ

1․ «Հայտնություն» բանաստեղծությունից դո՛ւրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛լ։ 2․ Բացատրե՛լ բանաստեղծության վերնագիրը։ Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Հայտնություն»։
3․ Փորձի՛ր գրավոր ներկայացնել-պատմել-փոխադրել բանաստեղծությունը։ 4․ Անգի՛ր սովորել բանաստեղծությունը։