Մարտի 28

Դասարանում

Բարդ Բիդլի հեքիաթների քննարկում, վերլուծությունների հրապարակում բլոգներում։

Լրացուցիչ աշխատանք

Պատմե՛լ սովորել «Հաջողության փերու Շատրվանը» հեքիաթը։

Մարտի 30

Դասարանում

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք

Ավարտե՛լ գործնական քերականությունը։

Ապրիլի 1

Դասարանում

Ստեղծագործական աշխատանք

Աշխատանքը գրելուց հետո դուրս եք գրում գոյականները, գրում հոլովը։

  • Ժպիտը
  • Ստի ոտը կարճ է
  • Երազանք
  • Գարնանամուտ

Լրացուցիչ աշխատանք

Կարդա՛լ Ղազարոս Աղայանի «Հնարագետ ջուլհակը» ավանդությունը։

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

2․ Դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է ժողովրդի վերաբերմունքը դերվիշի արարքների նկատմամբ։

3․ Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է, որ թագավորը․

ա) խելացի է

բ) արհեստասեր է

4․ Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է ջուլհակի հնարամտությունը

ա) գործում

բ) խոսքում

5․ Ի՞նչ վերաբերմունք ունեն դերվիշի նկատմամբ․

ա) ժողովուրդը

բ) գիտնականները

գ) ջուլհակը

6․ Ի՞նչ վերաբերմունք ունես դու դերվիշի նկատմամբ։

7․ Գտի՛ր տողեր, որտեղ երևում է ջուլհակի վերաբերմունքը գիտնականների նկատմամբ։