Ապրիլի 4

Դասարանում

Սիրելի՛ սովորողներ, այսօր՝ ապրիլի 4-ին, Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է։ Շնորհավորե՛նք Աղայանին ընթերցումներով, տեսանյութերով․․․

Ընկերներիդ հետ ընտրե’ք մանկական պատմվածքներից մեկը, կարդացե՛ք, դո՛ւրս գրեք անծանոթ բառերը, դերային խաղի վերածե՛ք, տեսագրե՛ք կամ ձայնագրե՛ք։

Լրացուցիչ աշխատանք

Ավարտե՛լ աղայանական նախագիծը, հղումն ուղարկել իմ էլ․ հասցեին։

Ապրիլի 5

Դասարանում

Կարդա՛լ Ղազարոս Աղայանի «Հնարագետ ջուլհակը» ավանդությունը։

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

2․ Դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է ժողովրդի վերաբերմունքը դերվիշի արարքների նկատմամբ։

3․ Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է, որ թագավորը․

ա) խելացի է

բ) արհեստասեր է

4․ Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է ջուլհակի հնարամտությունը

ա) գործում

բ) խոսքում

5․ Ի՞նչ վերաբերմունք ունեն դերվիշի նկատմամբ․

ա) ժողովուրդը

բ) գիտնականները

գ) ջուլհակը

6․ Ի՞նչ վերաբերմունք ունես դու դերվիշի նկատմամբ։

7․ Գտի՛ր տողեր, որտեղ երևում է ջուլհակի վերաբերմունքը գիտնականների նկատմամբ։

Լրացուցիչ աշխատանք

Պատմե՛լ սովորել «Հնարագետ ջուլհակը» ավանդությունը և ավարտե՛լ առաջադրանքները։

Ապրիլի 6

Դասարանում

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք

Պատմե՛լ սովորել «Հնարագետ ջուլհակը» ավանդությունը և ավարտե՛լ առաջադրանքները։

Ապրիլի 7

Դասարանում

«Հնարագետ ջուլհակը» ավանդությունը պատմել, քննարկել։

Ապրիլի 8

Դասարանում

Գործնական քերականություն֊ստուգում։

Լրացուցիչ աշխատանք

Լրացնե՛լ շաբաթվա բաց թողած առաջադրանքները։