
Ճամփորդության օրը՝ մայիսի 28` ժամը 09:30-16:00
Ճամփորդության մասնակիցները` Միջին դպրոցի սովորողներ
Մեկնումը` Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից
Ճամփորդության ուղղությունը` Կոտայքի մարզ- Սոլակ գյուղ- Մայրավանք
Ետդարձը` նույն երթուղով
Ճամփորդության պատասխանատու՝ Հասմիկ Թոփչյան, Արևիկ Ներսիսյան
Նպատակն է բարձունքի հաղթահարում, հայրենաճանաչողություն
Խնդիրները՝
- բարձունքի հաղթահարում
- համացանցից տեղեկությունների հավաքագրում
- սեփական ճամփորդական պայուսակի դասավորում
- էկոլոգիական աշխատանք
- տեսածի, լսածի մասին պատում
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում
- քարտեզի միջոցով երթուղու կազմում
- այցելել նախատեսվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
- գրականության ուսումնասիրում, համեմատում համացանցային տվյալների հետ
Եղանակը Սոլակում

Նախագծի ընթացքը
Մինչև բարձունքի հաղթահարումը սովորողներն ուսումնասիրում են Սոլակ գյուղի, Մայրավանքի մասին տեղեկությունները, համադրում ունեցած նյութերը: google map-ով գծում են երթուղին: Բարձունքի հաղթահարումից հետո նկարաշարի, պատումի, տեսանյութի և (կամ) ձայնագրության միջոցով լուսաբանում են բլոգներում:
Ճամփորդության ընթացքում անհրաժեշտ է.
- արևապաշպան գլխարկ, ակնոց, անձրևանոց, տաք հագուստ, հարմար ուսապարկ, հարմար սպորտային կոշիկներ
- հեռախոս (նկարելու, տեսագրելու համար)
- բրդուճ /թեթև բանջարեղենային սնունդ/, ջուր
- աղբի տոպրակ, ձեռնոց
- նաև կվերցնենց դեղորայքի տուփիկ Մայր դպրոցի բուժկետից
Ճամփորդության գումարը՝ 1500 դրամ․․․