Ամառային ճամբարի օրերն անհնար է պատկերացնել առանց Ուսումնական ագարակ այցելության։ Միջին դպրոցի սովորողները, թեև տարվա ընթացքում շատ են առիթ ունենում այցելել Ագարակ, բայց միշտ չէ, որ ստացվում է ձիավարել։ Ամառային ճամբարը շատ լավ ժամանակ է Ագարակ այցելության, ձիավարության։ Սովորողների հետ այցելեցինք Ագարակ, ձի վարեցինք, մեր օրն անցկացրինք Ագարակում, գոհ ու երջանիկ դպրոց վերադարձանք։