
Ողջո՜ւյն, սիրելի՛ սովորող, ամառը ընթերցելու, ճամփորդելու, նոր բաներ սովորելու, նախասիրություններով զբաղվելու, բացահայտումների հիանալի ժամանակ է: Ուր էլ լինես, ինչ գործունեությամբ էլ զբաղվես, տեսագրի՛ր, նկարի՛ր և տեսանյութի, պատումի տեսքով ներկայացրո՛ւ այն: Մաղթում եմ հետաքրքիր, ուրախ և բացահայտումներով լի ամառային օրեր…
Ստորև առաջարկում եմ հետևյալ նախագծերը.
- Առաջարկում եմ կարդալ
Ամառը հիանալի ժամանակ է ընթերցանության համար: Առաջարկում եմ կարդալ հետևյալ ստեղծագործությունները (կարող ես ինքդ ընտրել ստեղծագործություններ, ընթերցել, նաև` առաջարկել ընկերներիդ):
Գրքի ընթերցումն ավարտելուց հետո տեսանյութի, ձայնագրության կամ պատումի տեսքով անպայման ներկայացրո՛ւ այն (հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր):
- Արթուր Կոնան Դոյլ «Բասկերվիլների շունը»
- Արթուր Կոնան Դոյլ «Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»
- Ագաթա Քրիստի «Ռոջեր Աքրոյդի սպանությունը»
- Ջեկ Լոնդոն «Սպիտակ ժանիք»
- Ջեկ Լոնդոն «Ոսկե կիրճը»
- Ջեկ Լոնդոն «Ծովագայլը»
- Ջերոմ Ք. Ջերոմ «Երեքը մի նավակում՝ չհաշված շունը»
- Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը»
- Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհայթի»
- Ռոբերտ Լուիս Սթիվենսոն «Գանձերի կղզին»
- Ժյուլ Վեռն «Տասնհինգամյա նավապետը»
- Ջոան Ռոուլինգ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»
- Ջեյմս Կրյուս «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ»
- Րաֆֆի «Խաչագողի հիշատակարանը»
- Մուրացան «Գևորգ Մարզպետունի»
- Ստեփան Զորյան «Պապ թագավոր»
- Վախթանգ Անանյան-Որսորդական պատմվածքներ
- Վախթանգ Անանյան «Հովազաձորի գերիները»
- Վախթանգ Անանյան «Սևանի ափին»
- Ա․Դյումա «Ասկանիո»
- Ա. Դյումա «Կոմս Մոնտե-Քրիստո»
- Ռոբերտ Ստիվենսոն «Գանձերի կղզին»
- Մայն Ռիդ «Սեմինոլների առաջնորդ Օցեոլան»
- Մայն Ռիդ «Անգլուխ ձիավորը»
- Ժյուլ Վեռն «Քսան հազար լյո ջրի տակ»
- Ժյուլ Վեռն «80 օր աշխարհի շուրջ»
- Ժյուլ Վեռն «Նավապետ Գրանտի որդիները»
- Ժյուլ Վեռն «Խորհրդավոր կղզին»
- Մարկ Տվեն «Արքայազն ու աղքատը»
- Ստիվեն Քինգ «Կանաչ մղոն»
- Հոֆման «Ավազե մարդը»
- Ուելս «Ժամանակի մեքենա»
- Հեկտոր Մալո «Առանց ընտանիքի»
Կարող եք նաև ֆիլմը նայել.
2. Առաջարկում եմ ստեղծագործել
Կյանքում քիչ չեն հետաքրքիր դեպքերը, պահերը, որոնց մասին ուզում ենք պատմել, խոսել, գրել: Քիչ չեն հետաքրքիր զգացողություններն ու ապրումները: Գրի՛ր հետաքրքիր դեպքերի, իրադարձությունների, ապրումների և զգացողությունների մասին: Պատումդ հրապարակի՛ր բլոգումդ, լավ կլինի, որ նկար էլ կցես պատումիդ: Հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:
3. Առաջարկում եմ թարգմանել
Ամառը թարգմանություններ անելու հիանալի ժամանակ է: Համացանցից հետաքրքիր նյութեր գտի՛ր և թարգմանի՛ր: Այն հրապարկի՛ր բլոգումդ և հղումն ինձ ուղարկի՛ր:
Արդյունքներ
- Անի Եիսսաոլի
- Հարութ Կարապետյան
- Նատալի Ավագյան- 1, 2
- Արտակ Վերմիշյան
- Աշոտ Փանոսյան