Այս օրերի դպրոցն ու աշխատանքն այլ հմայք ունեն։ Դպրոցն ավելի խաղաղ է, աշխատանքի պակաս էլ, իհարկե, չկա։ Ամեն օր առավոտն սկսում ենք դպրոցի հարակից տարածքը մաքրելով։ Ուշադիր ենք կանաչ տարածքների նկատմամբ։ Մայր դպրոցի հարակից տարածքը կաթիլային համակարգով է ջրվում, հետևում ենք, որ չոր տարածք չլինի։
Ինչպես գիտեք, ծիրանն արդեն հասել է, հասմսել է։ Արևելյան դպրոց-պարտեզում մասնակցեցինք ծիրանհավաքին։ Որքա՜ն հրճվանք և ուրախություն պարգևեց ծիրանթափոցին․․․
Ծիրանը հավաքելուց հետո ջոկջոկեցինք չրի համար հարմար ծիրաններն ու բերեցինք Միջին դպրոց։ Լվացինք ծիրանը, կտահանեցինք, բացեցինք և փռեցիքն չորանալու։ Շուտով շա՜տ համեղ ծիրանաչիր կունենանք․․․
Ինչպես նաև Քոլեջում մի քանի օր մասնակցել ենք օղի թորելու համար պիտանի ծիրանի կտահանման աշխատանքներին։