Մանկավարժական ճամբարի հինգերոդ օրն սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ հոգևոր երաժշտության, աղոթքի ներքո։
Այնուհետև օրը շարունակվեց Սարալանջում։ Խաղողագովքին հաջորդեց դասասենյակների մաքրումը, Միջին դպրոցի ներքին և արտաքին բակերի բարելավումը։ Ավանդական դարձած ընդհանուր ժողով-պարապմունքին հաջորդեցին մասնախմբերի ժողովները։ Օրը հագեցած էր և արդյունավետ։