Աշխատանքային շաբաթը Մայր դպրոցում սկսվեց ավանդական դարձած ընդհանուր պարապմունքով։ Երգեցինք, նոր պար սովորեցինք։

Այնուհետև խմբերի բաժանվեցինք և սկսեցիքն բակային աշխատանքը։ Բակային աշխատանքին հաջորդեց Միջին դպրոցի մանկավարժական հավաքը, որի ընթացքում քննարկեցինք նոր ուսումնական տարվան վերաբերող հարցեր։ Այնուհետև անցանք դասարանները կարգի բերելու վերջին աշխատանքներին։

Մայր դպրոցի հարակից տարածքը մաքրել-խնամելուց բացի նաև սարալանջը մաքրեցինք։