Սեպտեմբերի 4-ը նվեր է բոլորիս․ տիար Բլեյանի ծննդյան օրն է։ Այս անգամ այն նշանավորվեց Սևանա լճի ողջ երկայնքով պտույտով, հայրենագիտական ճանաչողությամբ, ազգային երգ ու պարով։ Չորս ավտոբուսով ճանապարհ ընկանք։ Շատ հետաքրքիր ճամփորդական խումբ ստացվեց։ Տարատարքի սովորողներին ուղեկցում էին երգող-պարող դաստիարակներ, դասավանդողներ․․․Առաջին կանգառը թերակղզում էր․․․

Երկրորդ կանգառը Սևանի մյուս ափին էր։ Հանգստացանք, լողացինք, երգեցինք-պարեցինք, իսկ վերջում՝ ափը մաքրեցիքն։

Հաջորդ կամգառը Մարտունի քաղաքում էր։ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Տիգրանը հետաքրքիր բաներ պատմեց, այնուհետև հետևեց ժամերգությունը։

Վերջին կանգառը Վաղաշենում էր։ Այստեղ մեր սեբաստացիական մեծ խմբին միացան այլ խմբեր՝ Վաղաշենից, Արատեսից։ Օրը իսկական տոն էր՝ ազգային երգ ու պարի ներքո։ Այս ամենին հաջորդեցին լողը, հանգիստը։