1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած … (լռել) չկա:

Աղմուկը կարող է … (հիշել) … (կորչել) պատճառ դառնալ:

… (աշխատել) հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային … (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն … (խոսել):

Կա … (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ … (մոլորել) վրա է շատ:

… (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության … (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

2. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ…(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային… (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի…(արագ) շատ մոտ է լույսի…(արագ), և ժամանակը երկրայինի…(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու … (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի…(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ…(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության…(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

3.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են … ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր …, թող տեսնեն, թե ինչեր ես անում:

… ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

… մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

… խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական … տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ … մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

4. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբո. ութ տարի բան.ում մնաց: Սուր. հայրերը սպասում էին, որ  նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մե.ք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին,աստվածաբա.եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ»:

5. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:

Բայց բեդվինները հիացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:

Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են  խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

Реклама