1․ Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա ……………:

2․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից … ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու … և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու … նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը … իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես … լիներ:

Գլորվում էր … լանջով:

Ձայնն էլ խզված էր ու …:

Առանց … լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու … անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

… ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից … է ու կպչում գործի:

4. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդներ- տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակ- դանիացի ապակեգործներ- են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են  դանիացի ապակեգործներ-:

Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ- տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկ- առաջին անգամ եվրոպացիներ- տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ- մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:

Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

5․Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:

Լավ ձին կերը կավելացնի,…………        :
Խելոքին մեկ ասա,……………..    :
Արդար մազը չի կտրվի,………….            :
Բոյը երկար,………………………. :

6․ Աշնան մասին պատմություն հորինի՛ր, որքան հնարավոր է շատ բաղդատական և գերադրական աստիճանով ածականներ գործածելով։

Реклама