Ամսագրի հղումը՝ «Գրաշխարհ» ստեղծագործական, թարգմանչական ամսագիր

Ժամանակը՝ երկարաժամկետ, շուրջտարյա

Մասնակիցները՝ 7-րդ դասարանի սովորողներ

Նպատակը

Մեկտեղել, սովորողների բլոգներից հավաքել առավել ստացված, հետաքրքիր նյութերը (ստեղծագործություններ, թարգմանություններ, մեդիանյութեր) և ներկայացնել հանրությանը։ Յոթերորդ դասարանցիների աշխատանքները տեսանելի, ընթեռնելի դարձնել հասարակության համար։ Ոգևորել սովորողներին, որպեսզի առավել մեծ ջանքով ցանկական աշխատել։ Ամսագիրը վարելը ուսումնական աշխատանք դարձնել սովորողների համար։

Խնդիրները

Սովորողին ոգևորելու միջոցով մղել նրան դեպի ստեղծագործական, թարգմանչական աշխատանքը։ Սովորողներին ակտիվացնելու միջոցով այնպես անել, որ ամսագիրը ընթերցվող դառնա, տարածվի։

Զարգացումը

Աշխատել այն ուղղությամբ, որ ամսագիրը դառնա առավել ընթերցվող, հետաքրքրի մարդկանց։ Սովորողների առաջարկով բացվել է ամսագրի էջը Tik-Tok սոցիալական հարթակում, որտեղ սովորողներն իրենց հմտությունները գործի են դրել՝ ամսագիրն առավել ընթեռնելի դարձնելու համար։

Реклама