Հոկտեմբերի 23- հոկտեմբերի 30
Նախագծի մասնակիցներ՝ 7-րդ դասարանցիներ
- Աշնանային ընթերցանություն
- Պարտադիր ընթերցանություն- Հարուկի Մուրակամի «Լռություն»
- Ընթերցանություն` ըստ նախասիրության
«Լռություն» պատմվածքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները.
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
- Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք, քո կարծիքով, ամենաիմաստալիցն են։
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Ո՞ր հերոսն ամենաշատը քեզ դուր եկավ։ Պատասխանդ պատճառաբանի՛ր։
- Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում «Լռություն»։
2. Պատմի՛ր նաև քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր աշնանային քո զգազողություններով, տեսածդ աշնանային գույներով :
Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`
- պատումի ձևով` քո իսկ լուսանկարներով
- տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (այսինքն՝ աշնանային մի սիրուն այգում նստած պատմում ես, թե ինչպես անցկացրիր աշնանային արձակուրդդ, ինչ կարդացիր):
3. Շարունակի՛ր զարգացնել անհատական կամ խմբային նախագիծդ, արդյունքները հրապարակի՛ր բլոգում, հղումն ինձ ուղարկի՛ր:
Մաղթում եմ արդյուանվետ և հաճելի ուսումնական շաբաթ:
Արդյունքներ
1․ Կատրին Ղարիբյան-Ուսումնական աշուն
2․ Անի Եիսսաղոլի
3․ Ստյոպա Ադամյան-Արատեսյան ճամփորդություն
4․ Վազգեն Քամալյան-Լռություն
Անհատական նախագիծ՝ Աստղագիտություն
5․ Հայկ Փիլիպոսյան
- «Լռություն պատմվածքի» առաջադրանքների հղումը
- Աշնանային հանգստի մասին պատմող նյութի (պատումի, տեսագրության, ձայնագրության) հղումը
- Անահատական նախագծի հղումը
6․ Գոռ Գրիգորյան-Ուսումնական աշուն