Արմենուհի Հովակիմյանի բլոգը։

Էլ հասցեն՝ armenuhi.hovakimyan@mskh.am

Որպես մենթոր, առաջին անգամ հանդիպեցի Արմենուհու հետ։ Խոսեցինք, քննարկեցինք, թե ինչ խնդիրների առաջ է կանգնել։ Պարզեցի, որ առաջին խնդիրը բլոգից լավ գլուխ չհանելն է, որի արդյունքում էլ չի կարողանում նյութերը այնպես տեղադրել, որ սովորողները հեշտությամբ գտնեն։ Որոշեցիքն աշխատանքը հենց այստեղից էլ սկսել։

Մեր հանդիպումների ժամանակ Արմենուհին ասաց, թե ինչ դժվարություններ են առաջացել դասավանդման ընթացքում, որոնք են այն հրատապ խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում։ Պարզվեց, որ սովորողները դժվարանում են բլոգում գտնել առաջադրանքները։ Արմենուհին կարողանում է առաջադրանքները բլոգում հրապարակել, բայց բաժին բացելու, համակարգված հրապարակելու հետ կապված խնդիրներ կան։

Նախ՝ Արմենուհու հետ տարբեր բլոգներ այցելեցինք, ուսումնասիրեցինք, թե մայրենիի տարբեր դասավանդողներ ինչպես, որտեղ են դնում առաջադրանքները։ Մի քանի տարբերակներից ընտրեցինք բլոգում բաժին բացելու և ըստ շաբաթների առաջադրանքները հրապարակելու տարբերակը։ Բաժինը բացելուց հետո, փորձեցիքն կազմել այդ շաբաթվա առաջադրանքների փաթեթը։ Խոսեցինք նաև ուսումնական նյութերի մասին։ Իմ բլոգի «Գործնական քերականություն» բաժնից Արմենուհու հետ վեցերորդ դասարանցիների համար առաջադրանքներ կազմեցինք։

Արմենուհու բլոգում նաև բացեցինք «Աշխատանք մենթորի հետ» բաժինը։ Սկզբում ես եմ անում, ցույց եմ տալիս ձևը։ Արմենուհին ուշադիր նայում է, ինքն էլ է փորձում։ Հուսով եմ՝ հաջորդ անգամ այս հմտություններից շատերը ինքնուրույն կգործածի։

Արմենուհին չէր կարողանում հղումներ դնել, սովորեցինք հղում դնել։

Այսօր Արմենուհուն ցույց տվեցի իմ անհատական աշխատաժամանակը, բացեցի բոլոր այն նյութերը, որոնք նրան օգնելու էին կազմել սեփական անհատական աշխատաժամանակը, և նա կազմեց այն։

Քանի որ առջևում արձակուրդային օրեր էին, առաջադրանքներից ընտրեցինք և կազմեցինք «Ուսումնական աշուն» նախագիծ-առաջադրանքները։

Արմենուհու հետ աշխատել ենք «Սեբաստացու օրեր» նախագիծը կազմելու ուղղությամբ։ Սկզբում բացատրեցի, թե ինչ է իրենից ներկայացնում նախագիծը։ Արմենուհին տրված նախագծի օրինակով կազմեց իր «Սեբաստացու օրեր» նախագիծը։ Ես ուրախ էի, քանի որ կարողացավ կազմել նախագիծը և հղումները դնել։ Իրեն ուղղորդեցի առաջադրանքների ընտրության գործում, ուղարկեցի իմ առաջադրանքների փաթեթը։

Քանի որ նույն տարածքում ենք աշխատում, Արմենուհու հետ կարողանում ենք միշտ տարբեր հարցեր քննարկել։

Աշխատում ենք նաև առցանց։

Реклама