Рубрика: Գրականություն

Գալդ բարի, Նոր տարի

Կոմիտասի Նոր տարիներից մեկըՆոր տարի էր, հին նոր տարիներից մեկը…և Կոմիտասը, ինչպես միշտ, պետք է գնար բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տուն, ուր ամեն տարեմուտի սպասում էին նրան: Բանաստեղծը շատ երեխաներ ուներ, նրա մոտ էր ապրում նաև փոքրիկ Շամունիկը` բանաստեղծի հորեղբոր աղջիկը: Այս աղջիկը հրաշալի երգում էր, երգում էր ,,Կաքավիկը,, , ,,Ախ մարալ ջանը,, …և Կոմիտասը լսում էր նրան: Նոր տարի էր, հին նոր տարիներից մեկը:Այդ օրը՝առավոտյան, Կոմիտասին տխուր լուրեր էին բերել Սասունից, ու նա ոչ մի տեղ չէր ուզում գնալ. կմնա իր խցում,իր վշտերի ու մտքերի հետ: Բայց ելավ տեղից, բամբակից մորուք կպցրեց, ճերմակ վերնոց հագավ, ձեռքն առավ թթենու մի ճյուղ, սրինգը գրպանը դրեց ու հին Վաղարշապատի հին փողոցներով գնաց դեպի բանաստեղծի տուն: Երբ նա մտավ բանաստեղծի բակը, գրպանից հանեց սրինգն ու սկսեց նվագել…Երեխաների ուրախությանը չափ չկար: Բոլորը վազեցին դեպի պատուհանը, քանի որ ամեն տարեմուտի Կոմիտասը այդպես ճերմակ մորուքով, ձեռնափայտով ու սրինգ նվագելով ներս էր մտնում պատուհանից և կանգնելով լուսամուտի գոգին` ասում էր.

Читать далее «Գալդ բարի, Նոր տարի»
Рубрика: Նախագծեր

,,Կարևոր է իմանալ,, նախագիծ

Նախագծի ժամկետը— սեպտեմբերի 27-հոկտեմբերի 10

Նախագծի մասնակիցները— 8-րդ դասարանցիներ, այլ ցանկացողներ

Նախագծի ընթացքը

  • Սովորողների հետ ընթերցում, քննարկում ենք համընդհանուր հանրաքվեի թերթիկը
  • սովորողները տարբեր ծրագրերով փորձում են իրավիճակը նկարագրող տեղեկատվական տեսահոլովակներ նկարահանել։

Արդյունքների ամփոփում

Նյութերը հրապարակցում են սովորողների բլոգներում, ենթակայքում։

Рубрика: 8-րդ դասարան

Սեպտեմբերի 30- հոկտեմբերի 2 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ)

Սեպտեմբերի 28

Դասարանում

«Կռունկ»,-քննարկում, ամփոփում

Կոմիտասի կյանքի և գործունեության քննարկում

Լրացուցիչ աշխատանք

Читать далее «Սեպտեմբերի 30- հոկտեմբերի 2 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ)»
Рубрика: Նախագծեր

Հանդիպում տիարի հետ

Մասնակիցներ— Միջին դպրոցի սովորողներ

Ժամկետը— սեպտեմբերի 24`ժամը 11.30

Նպատակը

Համընդհանուր հարցման հետ կապված հարցերի քննարկում
Կրթահամալիրի՝ հետագա անելիքների որոշում (առաջարկներ, լուծումներ)

Աշխատանքի ուղղություններ

Նախագծի մասնակիցներ

Աշոտ Խաչատրյան

Մարկ Հովհաննիսյան

Անահիտ Դավթյան

Սեդա Մարգարյան

Աստղիկ Հակոբյան

Արդյունքներ

Рубрика: 8-րդ դասարան, Без рубрики

Սեպտեմբերի 22- սեպտեմբերի 25 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ)

Սեպտեմբերի 22

Դասարանում

Համընդհանուր հարցում 

Մուշեղ Գալշոյան ,,Սպասում,,

Լրացուցիչ աշխատանք

Մուշեղ Գալշոյան ,,Սպասում,, (8-7- դասարան)

«Կռունկ» -1-3 առաջադրանքներ ( 8-1, 8-3, 8-5 դասարաններ)

Սեպտեմբերի 23

Դասարանում

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք

Գործնական քերականություն

Սեպտեմբերի 24

Դասարանում

«Կռունկ» -1-3 առաջադրանքների ստուգում, քննարկում

Սեպտեմբերի 25

Դասարանում

Դասն անցկացնում ենք գրադարանում:

Լրացուցիչ աշխատանք

  • Պատումի, ձայնագրության կամ տեսագրության միջոցով ներկայացնում եք գրադարանում կարդացած գիրքը:
  • Կոմիտասյան ֆլեշմոբ: Համացանցից, տարբեր գրքերից Կոմիտասի կյանքի, ստեղծագործական ուղու մասին տարատեսակ նյութեր եք գտնում, սովորում, տեսագրում կամ ձայնագրում:
  • Սիրելի՛ սովորողներ, սկսում ենք կարդալ Ռիչարդ Բախի ,,Ջոնաթան Լիվինգսթոն ճայը,, ստեղծագործությունը: Պետք է ընթերցել ստեղծագործության առաջին մասը: Քննարկելու ենք հաջորդ ուրբաթ: Չեք մոռանում հեղինակի մասին նյութեր փնտրել-կարդալ-սովորել:

Рубрика: Առաջադրանքներ, Գրականություն

Սպասում. ըստ Մուշեղ Գալշոյանի

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:

Читать далее «Սպասում. ըստ Մուշեղ Գալշոյանի»
Рубрика: Հաշվետվություններ, Ճամփորդություններ

Այցելություն Արզականի Նեղուցի վանք և Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի (ամփոփում)

,,Ճանապարհորդություն դեպի Արզականի Նեղուցի վանք և Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի,, նախագծով մի խումբ սովորողների հետ մեկնեցինք նախ՝ Արզական, այնուհետև՝ Բջնի: Շա՜տ սիրուն օր էր. սովորողների հետ մի լավ թափառեցինք սար ու ձորով, մասուր հավաքեցինք, այնուհետև մեկնեցինք Բջնի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի: Օրվա վերջում էլ եղանք Հանքային ջրերի աղբյուրում:

Արզական, Նեղուցի վանք

Читать далее «Այցելություն Արզականի Նեղուցի վանք և Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի (ամփոփում)»
Рубрика: 8-րդ դասարան

Սեպտեմբերի 15- սեպտեմբերի 18 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ)

Սեպտեմբերի 15

,,Ուսումնական ամառ,, նախագծի  ամփոփում.

  • ովքեր ավարտել են առաջադրանքները, ստուգում-խմբագրում ենք
  • ովքեր չեն աշխատել, աշխատում են դասարանում

Լրացուցիչ աշխատանք

Ավարտում, բլոգներում հրապարակում եք ,,Ուսումնական ամառ,, նախագծի արդյունքները, հղումներն ուղարկում եք իմ էլ. հասցեին (a.nersisyan@mskh.am):

Читать далее «Սեպտեմբերի 15- սեպտեմբերի 18 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ)»
Рубрика: Նախագծեր, Առաջադրանքներ

Կոմիտասյան օրեր

Մասնակիցներ՝8-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ սեպտեմբերի 21 — 30

Նպատակը՝
Հայ ժողովրդական, հոգևոր երգին հաղորդակից դարձնել սովորողներին
Կոմիտասը հայ երգի Մեսրոպ Մաշտոց
Անտիվիրուս Կոմիտասը որպես կենսակերպ
Կոմիտասյան երգի տարածում

Читать далее «Կոմիտասյան օրեր»